Լրահոս
Օրվա լրահոսը

1000 դրամի օրինագիծը Ազգ-բանակի բաղադրիչներից մեկն էր, եւ եթե Նիկոլ Փաշինյանը կողմ էր դրան, ապա հիմա ինչու է քննադատում կոնցեպտի մեկ այլ բաղադրիչը. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 27,2017 13:03

Առաջին հայացքից Ազգ-բանակը գեղեցիկ հայրենասիրական կոնցեպտ է, շատերին այն դուր է գալիս՝ նույնիսկ ընդդիմության դրոշի ներքո հանդես եկող ուժերին։ Որքան էլ զարմանալի թվա, բայց այդ կոնցեպտի գաղափարական կրողն է նաեւ հեղափոխական կոնտինգենտի մի զգալի հատվածը։

Այս կոնտեքստում բախվում ենք լրջագույն մի խնդրի, որը մեր պետության մեծագույն դժբախտություններից մեկն է: Ընդդիմությունն ու հեղափոխական դիրքերից հանդես եկողները իշխանությունների հետ չունեն գաղափարական ու արժեբանական կոնֆլիկտ։ Նրանց բոլորի պայքարը ձեւակերպված է որպես բարի ու չար ուժերի բախում՝ հեքիաթների սկզբունքով։ Այսինքն՝ գրեթե բոլորը գտնվում են աջակողմյան գաղափարական տիրույթում եւ համոզված են, թե Ազգ-բանակը ճշմարիտ կոնցեպտ է, պարզապես իրագործողներն են վատը։

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս բանակին 1000 դրամ վճարելու նախագծի պաշտպանության դիրքերից։ 1000 դրամի օրինագիծը Ազգ-բանակի բաղադրիչներից մեկն էր, եւ եթե Նիկոլ Փաշինյանը կողմ էր դրան, ապա հիմա ինչու է քննադատում կոնցեպտի մեկ այլ բաղադրիչը՝ ուսանողների տարկետման սահմանափակման նախագիծը։ Չէ՞ որ նա կողմ է արտահայտվել այդ կոնցեպտին։ Իսկապես տարօրինակ է եւ տպավորություն է, թե քաղաքական համակարգը ռեալիզացվում է ապագաղափարական տիրույթում։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031