Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա վիրավորանք, անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին». Փաշինյանը՝ Բաբլոյանին

Հոկտեմբեր 27,2017 13:06

Այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում Հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին խոսելիս նախ հիշեցրեց, թե ինչ պաշտոն էր այդ ժամանակ զբաղեցնում Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ազգային անվտանգության նախարարն էր եւ նրա պարտականությունն էր երկրի վարչապետի, ԱԺ նախագահի անվտանգությունն ապահովելը:

Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի օրոք բազմաթիվ պետական պաշտոնյաներ են ՀՀ-ում սպանվել, ինչը կոնկրետ բանի մասին է խոսում. «Էլ չեմ ասում, որ Հոկտեմբերի 27-ի քրգործի նյութերում կան տվյալներ, որ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցող անձինք տեղեկություններ են հաղորդել Նաիրի Հունանյանի կողմից նման ոճրագործություն պատրաստելու վերաբերյալ: Միջոցներ չեն ձեռնարկվել: Ինչ վերաբերում է հետաքննությանը, դատաքննությանը, իհարկե, մինչեւ հիմա կազմակերպիչների մասով մաս կա անջատված, ինչը նշանակում է, որ պաշտոնական վարկած է այն, որ կան կազմակերպիչներ: Պատշաճ ձեւով չի ուսումնասիրվում, չի քննվում: Եվ քանի դեռ ունի Սերժ Սարգսյանը ՀՀ-ում լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանանալու»:

Լրագրողները հարցրեցին՝ համաձա՞յն եք Արա Բաբլոյանի այն կարծիքի հետ, որ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, ՀՀ զարգացման կյանքում ոչինչ չէր փոխվի՝ Նիկոլ Փաշինյանը զարմացավ. «Դա ծիծաղելի միտք է, կներեք: Ո՞նց: Ես չգիտեմ ով ինչ է ասել, բայց եթե նման միտք է հնչում, դա ուղղակի վիրավորանք, անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031