Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ը ամեն ինչ անելու է հայ ընտանիքի ու ազգային արժեքների անձեռնմխելիությունը ապահովելու համար

Հոկտեմբեր 27,2017 12:54

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին եւ 26-ին տեղի ունեցան «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության նիստեր, որտեղ քննարկվեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը:

ՍԻՄ կուսակցությունը որոշեց, որ նշված օրինագիծը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրին, որով ՍԻՄ-ը մասնակցել Է ՀՀ ԱԺ ընտրություններին: ՍԻՄ կուսակցությունը գտնում է, որ նման օրենքի համար չկա հասարակական պահանջ, եւ նրա առաջ բերելը ամբողջությամբ արհեստական է: Դեմ լինելով ցանկացած բռնության դրսեւորումներին` այդ թվում` ընտանիքներում, ՍԻՄ-ը չի տեսնում առանձին օրենքի ընդունման անհրաժեշտություն: ՀՀ օրենսդրության նորմերը թույլ են տալիս արդյունավետ պայքար մղել ընտանիքում բռնության դրսեւորումների դեմ: Ընտանիքներում բռնության դեպքերը կազմում են ընդհանուր բռնության դեպքերի ոչ ավել, քան 8-10 տոկոսը, իսկ դրանցից տուժած անչափահասների թիվը չի գերազանցում 0,5 տոկոսը: Բացի այդ, պետք է պայքարել ոչ միայն հետեւանքների, այլ բռնությունը ծնող պատճառների դեմ, իսկ դրանք շատ անգամ գտնվում են ընտանիքների սոցիալապես ծանր դրության, գործազրկության, կրթության պակասի ոլորտներում: Սակայն եթե օրինագծի նախաձեռնողները կողմնակից են խստացնել համապատասխան իրավանորմերը, ապա դա կարելի էր անել ՀՀ Քրեական օրենսգրքում եւ ՀՀ Ընտանեկան օրենսգրքում համապատասխան փոփոխությունների միջոցով:

Ներկայացված օրինագիծը, սկսած նրա անվանումից, ուղղված է հայ ընտանիքի ինստիտուտի դեմ: Վտանգում է հայ ժողովրդի ավանդույթները, ազգային արժեքները, սերունդների միջեւ հազարամյակներով հղկված փոխհարաբերությունները: Բավական է ասել, որ սույն օրինագիծը զրկում է ծնողին իր զավակներին դաստիարակելու հնարավորությունից եւ մխրճվում է հայ հասարակության մեջ ավանդաբար սուրբ համարվող ընտանեկան միջանձնային փոխհարաբերությունների մեջ: Այդ հակազգային ու հակաժողովրդավարական խայտառակ օրինագծի մեջ ներդրվում է երեխաներին ընտանիքից կտրելու ճիվաղային համակարգ (40 անգամ օգտագործվում է «ապաստարան» բառը): Առանց դատ ու դատաստանի, հնարավորություն է ստեղծվում, զուտ ինչ-որ ենթադրությունների հիման վրա, կործանել հայ հասարակության հիմնադիր բջիջ ընտանիքը: Սույն օրինագիծը հիմքեր է ստեղծում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ապաստարաններ տեղափոխելու համար` կասկածի տակ դնելով նրանց հետագա ճակատագիրը: Բացի այդ, այն պարունակում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկ եւ հնարավորություն է ստեղծում քաղաքական կամ այլ բնույթի հետապնդումների համար:

ՍԻՄ-ը համոզված է, որ սույն օրինագիծը ի հայտ է եկել անդրազգային հաստատությունների կողմից ճնշումների, ինչպես նաեւ ֆինանսական շահագրգռության արդյունքում: ՍԻՄ-ը հայտարարում է, որ դեմ է առհասարակ նման օրենքի ի հայտ գալուն: Եվ ամեն ինչ անելու է հայ ընտանիքի ու ազգային արժեքների անձեռնմխելիությունը ապահովելու համար:

ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայություն

26.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031