Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ բանակցում ենք, կամ կրակում» տարբերակը ոչ թե մեզ է ձեռնտու, այլ Ադրբեջանին.  «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 27,2017 12:53

Ռազմավարական առումով՝ «կամ բանակցում ենք, կամ կրակում» սկզբունքը նշանակում է երկարատեւ հյուծիչ պատերազմ, որտեղ արդեն էական դեր են խաղում ոչ այնքան բանակների որակները, որքան հակամարտող երկրների ռեսուրսները՝ մարդկային, նյութական, տեխնիկական եւ այլն։ Իսկ այդ հարցում մեր դիրքերը բավականին թույլ են։ Տեսեք՝ հայկական եւ ադրբեջանական բանակների որակական տարբերությունն ակնհայտորեն մեր օգտին է, ու ակնհայտ է, որ դեմ առ դեմ մարտում մեր բանակը կհաղթի, բայց պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ «հյուծիչ պատերազմում» մեր բանակը նույնքան եւ նույնիսկ ավելի շատ զոհեր է տալիս, քան ադրբեջանական բանակը։

Ընդ որում՝ պատճառն այն չէ, որ նրանք ավելի ագրեսիվ են, մերոնք՝ ավելի խաղաղասեր։ Խնդիրը ռեսուրսներն են ու սպառազինության մակարդակը (նույն «Սպայկ» հրթիռն, օրինակ, արժե 150-200 հազար դոլար)։

Ի դեպ՝ ռեսուրսների անհավասարության վկայությունն են նաեւ Ազգային ժողովում ծավալված քննարկումները, ուսանողների տարկետման իրավունքի փաստացի վերացումը, ծառայությունը 3 տարի դարձնելու վերաբերյալ խոսակցությունները եւ այլն։ Իսկ այս ամենը լուրջ հետեւանքներ է ունենալու եւ միայն խորացնելու է Հայաստանում առկա պրոբլեմները։

Դրա համար էլ «կամ բանակցում ենք, կամ կրակում» տարբերակը ոչ թե մեզ է ձեռնտու, այլ Ադրբեջանին։ Իսկ մեզ ձեռնտու է «կամ խաղաղություն ենք հաստատում, կամ պատերազմում» տարբերակը։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ ինչքան շուտ, այնքան լավ։ Ժամանակը հաստատ մեր օգտին չի աշխատում։ Համենայն դեպս՝ վերջին 20-22 տարիներին մեր օգտին չի աշխատել։ Ու չի երեւում, թե սրանից հետո ինչի հաշվին պիտի մեր օգտին աշխատի։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031