Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբլոյանը հայտարարում է՝ «Հոկտեմբերի 27-ը քաղաքական հիմք չունի» եւ եթե չլիներ էլ՝ նույն որակի Հայաստան էինք ունենալու

Հոկտեմբեր 27,2017 12:47

Այսօր ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ԱԺ պատգամավորները՝ խորհրդարանի նախագահի մասնակցությամբ ծաղիկներ դրեցին եւ խոնարհվեցին:

Ոճրագործությունից 18 տարի է անցել եւ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ գնահատականներ տվեց: Նա հայտարարեց. «Իհարկե, շատերը ձգտում են քաղաքական հիմքեր գտնել, բայց ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որեւիցե խնդիր չկա: Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է: Հիշատակի օրն է, որը պետք է միշտ մեզ զգոն պահի, որ մենք պետք է լինենք հանդուրժող եւ հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են մեր պապերը՝ տալով մեզ երկիր: Այսօր մենք ունենք հնարավորություն ստեղծելու պետություն, ստեղծել ենք պետություն եւ պետք է կարողանանք այդ պետությունը ճիշտ առաջ տանենք՝ ապահովելով մեր հասարակության եւ մեր երեխաների անվտանգ ապագան»:

Դիտարկմանը, որ արտաքին հետք էին շատերը տեսնում, իսկ դուք ասում եք, որ քաղաքականության հետ չկապենք՝ Արա Բաբլոյանը պատասխանեց. «Գիտեք, ես կարող եմ իմ կարծիքը հայտնել, բայց ես չեմ կարող լինել մասնագետ այդ ամեն ինչի, որ տամ մասնագիտական ձեւակերպումներ: Իմ կարծիքը դա է, որ դա չունի որևիցե քաղաքական հիմք»:

Արտաքին հետքի հետ կապը Բաբլոյանը չի տեսնում:

Նրա խոսքով՝ «Մեզ համար թվում է, թե դա բացահայտված չի, բայց բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են»:

Հարցին՝ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, Հայաստանը ինչպե՞ս կզարգանար, այլ կե՞րպ կլիներ՝ Բաբլոյանը պատասխանեց. «Ամեն դեպքում իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է: Այդ առումով չեմ կարծում, որ տատանումները շատ մեծ կլինեին, ընթացքը տարբեր կլիներ: Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց եւ այդ ամենը տարբեր գործոններով է բացատրվում: Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, ես համոզված եմ, որ ոչ: Միակ այլ որակն այն է, որ մենք չէինք ունենա այս ողբերգությունը: Մենք ցավոք, մեր պատմության մեջ ունենք սա: Մնացածը, տնտեսական զարգացումը, բանը, չեմ կարծում, որ մեծ փոփոխություն կլիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031