Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու ընտրությունը ավելի շատ ազգականի, հարևանի ընտրություն է, ու չեն կարծում, որ կարևոր դեր ունի. «Փաստ»

Հոկտեմբեր 27,2017 12:42

Քիչ չեն այն համայնքապետարանները, որոնք կայքէջեր չունեն։ Տեղի ունեցող նիստերի մասին անգամ գրություններ չեն փակցնում։

Ավելին, բնակիչների մեծ մասի կարծիքով՝ ավագանին ձևական ինստիտուտ է։

«Մեզ տեղյակ չեն պահում, դրա համար էլ նիստերին չենք մասնակցում»,-«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչը։

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում ավագանու անդամներին չճանաչելը սովորական երևույթ է։ Տեղաբնակները գտնում են, որ այդ կառույցը միայն թղթի վրա է, նրանց գործնական քայլերը երբևիցե չեն տեսել։ Այստեղ խմելու ջրի լուրջ խնդիր կա, իսկ, ըստ գյուղացիների, ավագանին լուծման համար քայլեր չի կատարում։

«Ավագանին գործող կառույց չէ՝ «անունը կա՝ ամանումը չկա»։ Կույր աղիք կառույց է, ոչինչ չեն անում՝ միայն աթոռն են վայելում, ոչ ավելին»,- գանգատվեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նշեցին, որ ավագանու ընտրությունը ավելի շատ ազգականի, հարևանի ընտրություն է, ու չեն կարծում, որ կարևոր դեր ունի։

«Ավագանու անդամների 80-90%-֊ը սկի պատկերացում չունի, թե ով են իրանք, կամ ինչ նշանակություն ունի իրենց գործունեությունը։ Էնքան որ գնում խցկվում են գյուղապետարան»,- ասաց Դիմիտրով գյուղի բնակիչը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031