Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի գործով» վկա. «Զանգվածային անկարգությունների կոչեր չեն հնչել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2017 12:39

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես՝ զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Նիստերի դահլիճում են բոլոր ամբաստանյալները, բացի Գեւորգ Սաֆարյանից, որ նախորդ նիստերում դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, այն է՝ դատավորին գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար որոշակի ժամանակահատվածով հեռացված է նիստերի դահլիճից:

Նախորդ նիստում որոշվել էր Սեֆիլյանի համար հանրային պաշտպան ներգրավել, եւ կրկին ներկայացել էր Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Թովմասյանը: Սակայն դատարանը, հաշվի առնելով այն փաստը, որ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւս ներկայացել էր, որոշեց Մարինե Թովմասյանին չներգրավել:

Միաժամանակ, Տաթեւիկ Գրիգորյանը նախազգուշացրեց՝ եթե Տիգրան Հայրապետյանը շարունակի չարաշահել իր իրավունքները, ապա Սեֆիլյանը կզրկվի իր ցանկությամբ պաշտպան ունենալու իրավունքից: Տիգրան Հայրապետյանն առարկեց՝ ասելով, որ ամբաստանյալը ցանկացած պահի կարող է իր ցանկությամբ պաշտպան ունենալ:

Այնուհետեւ հրապարակվեց վկա Երեմ Պ.-ի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչեր չեն հնչել: Վկան նշել է, որ ՀԽ-ից ճանաչել է Ժիրայր Սեֆիլյանին, որի համար համակարգչային ծառայություններ է մատուցել:

Երեմ Պ.-ի ցուցմունքի առնչությամբ Տիգրան Հայրապետյանը նկատեց՝ չկա հիշատակություն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանը զանգվածային անկարգություններ է նախապատրաստել: Փաստաբանը նաեւ հայտարարեց՝ նրանք, ովքեր մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, քաղբանտարկյալներ են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031