Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը, ապա նիստը հետաձգել

Հոկտեմբեր 27,2017 12:33

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով դատական նիստն սկսելուց առաջ Վահան Շիրխանյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը, ապա նաեւ նիստը հետաձգել՝ հաշվի առնելով, որ դատարանի դահլիճում գտնվողներից շատերը հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչության զոհերի մտերիմներն են՝ այդպիսով նրանց զոհերի շիրիմներին այցելելու հնարավորություն ընձեռել:

Սակայն առաջարկը չընդունվեց: Դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, որ այդ մարդիկ զոհերի հիշատակը կարող էին հարգել առավոտյան՝ նիստից առաջ, կամ դա կարող են անել օրվա երկրորդ կեսին՝ նիստից հետո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031