Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ով որ ասել է՝ Վազգեն Սարգսյանը շատերին էր խանգարում, թուրք է եղել. Մանվել Գրիգորյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2017 12:20

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը դժվարանում է ասել՝ տասնութ տարի առաջ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունից չբացահայտված հարցեր կա՞ն:

«Չգիտեմ՝ չբացահայտված, գիտեմ՝ մարդիկ տույժեր, պատասխանատվություն են կրում, եթե կան էլ մարդիկ, որոնք չեն պատժվել, ոչինչ էդ էլ կմնա Տիրոջ հույսին, Տերը կպատժի: Մեր ժողովրդի նկատմամբ ով ոտնձգություն անի՝ լինեն երկրներ, անհատներ, անպայման կպատժվեն»,- ասաց գեներալ Մանվելը:

Հարցին, թե ինչ հետք թողեց 1999 թ. հոկտեմբերի 27-ը, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Հայ ժողովրդի սգո օր թողեց, այդ օրը սպանվածները անհատական դեմքեր են եղել երկրի կառավարման համակարգում, դա ոտնձգություն էր հայ ժողովրդի նկատմամբ»:

Դիտարկմանը, թե ասում էին, որ Վազգեն Սարգսյանը շատերին էր խանգարում, ո՞ւմ էր խանգարում նա՝ գեներալը պատասխանեց, թե միայն թուրքերին էր խանգարում, ով որ նման բան է ասել, ուրեմն թուրք էր: Իսկ ներքաղաքական կյանքում, ըստ գեներալի, բոլորն են մեկը մեկին խանգարում, բայց ոչ թշնամանքով կամ մահացու. «Քաղաքական պայքար է, գաղափարների, մտքերի բանով ամեն մարդ իր գաղափարն է արտահայտում ու խանգարում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031