Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակությունն այսօր հաստատել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանն առաջիկայում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, եւ այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:
Այս մասին Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունում։
Ավելի վաղ Բրյուսելում Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը Տալլինում կայացած Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում հաստատել էր նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը. «Հայաստանի հետ կնքված համաձայնագիրն անպայման կստորագրվի: Դա պարզ է եւ ենթակա չէ քննարկման»: