Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը «տոնածառ սարքողներից» մեկն էլ հենց իշխանությունն է եղել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 27,2017 12:11

Երեկ, երբ ԵՄ-Հայաստան համաձայնագրի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին հարցրին՝ ի վերջո, նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ կստորագրվի՞ փաստաթուղթը, թե՞ ոչ, նա հստակ պատասխան չի տվել, բայց եւ ակնարկել է. «Շատ կարեւոր է խաղալ խաղը մինչեւ եզրափակիչ սուլոցը, որը կտրվի նոյեմբերի 24-ին»։

Մյուս կողմից Աշոտյանը նշել է, թե պետք չի գերագնահատել այդ փաստաթուղթը. «Գեղեցիկ է ստորագրվելիք փաստաթուղթը եւ կարեւոր է, բայց ավելորդ լուսավորություն, փայլեր եւ բան հաղորդելը, Christmas Tree /տոնածառ/ սարքելը նույնպես, կարծում եմ, ճիշտ չէ: Որովհետեւ մեծացնում ենք նաեւ ակնկալիքները մեզանով, որոնք հետո չեն բավարարվելու, եւ ասենք՝ եվրոպական ուղղությունը տապալվեց»։

Նկատենք՝ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը «տոնածառ սարքողներից» մեկն էլ հենց իշխանությունն է եղել, եւ մինչեւ վերջերս ՀՀԿ-ի «եվրոպականացված» հատվածն առանձնահատուկ պատկառանքով էր խոսում այդ փաստաթղթի մասին։

Մինչդեռ հիմա Աշոտյանը կոչ է անում մեծ ակնկալիքներ չունենալ։

Իսկ իշխանությունների՝ տոնայնության նման փոփոխությունն ինքնին լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Առավել եւս, երբ մյուս կողմից էլ խոսվում է այն մասին, որ ԵՄ անդամ երկրները, որոնք առանձին-առանձին իրենց խորհրդարաններում հաստատելու են այս համաձայնագիրը, կարող է՝ ձգձգեն գործընթացը։ Ասել է, թե իշխանությունները հասարակական կարծիքը կամաց-կամաց սկսել են նախապատրաստել իրադարձությունների կտրուկ շրջադարձի։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031