Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը համարում է բացահայտված:
«Այդ օրը շատ ողբերգական օր էր»,-այսօր Եռաբլուր Պանթեոնում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի դեպքերին՝ ասաց նախկին մարզպետը:
Հարցին, թե 18 տարի անց դեպքից, ի՞նչ եք կարծում՝ ամբողջությամբ բացահայտվա՞ծ է, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ, այո՛, բացահայտված է»:
Հարցին, թե իսկ «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատուներն արդյո՞ք բացահայտված են՝ Սուրիկ Խաչատրյանը զարմացավ. « Ի՞նչ պատվիրատուի մասին ես խոսում… ամեն ինչ բացահայտված է, մարդիկ էլ իրենց պատիժն են կրում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ