Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Ղազախստանը իրենց բնակչությանն ու արտադրողներին վաճառում են էժան նավթամթերքներ ու գազ, իսկ մյուսների վրա նույն ապրանքը սաղացնում շատ ավելի թանկ գներով. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 27,2017 12:03

Հինգ երկիր հավաքվում են ու ստեղծում են տնտեսական միասնական տարածք; Այդ տարածքը բարձր մաքսատուրքերով փակում են այլ երկրների արտադրանքների առաջ, որպեսզի ներքին շուկայում առաջին հերթին սպառվի ներքին արտադրողների արտադրանքը։ Իբր դա բերելու է տնտեսության զարգացմանը։

Բայց այդ մի քանի երկրներից երկուսը (տվյալ դեպքում՝ Ռուսաստանն ու Ղազախստանը) ունեն նավթի ու գազի հսկայական պաշարներ, իսկ մյուս երեքը (Բելառուսը, Հայաստանը եւ Ղրղըզստանը) չունեն։ Որը կլիներ ամենապարզ տրամաբանական լուծումը այս դեպքում։ Եթե տնտեսական տարածքը փակվել է այլ երկրների առաջ, նշանակում է՝ ներսում էներգակիրների միասնական գներ պետք է լինեն։ Բայց քանի որ ԵՏՄ ինքն իրենով որեւէ առնչություն չունի տրամաբանություն հետ, ուստի վերը նշված լուծումը չկա։

Արդյունքում ստացվում է մի զավեշտալի պատկեր։ Ռուսաստանն ու Ղազախստանը իրենց բնակչությանն ու արտադրողներին վաճառում են էժան նավթամթերքներ ու գազ, իսկ մյուսների վրա նույն ապրանքը սաղացնում ավելի թանկ, շատ ավելի թանկ գներով։

Որ ավելի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնենք հետեւյալ համեմատությունը։ Ռուսաստանի՝ մեզ աշխարհագրորեն ամենամոտ մարզում՝ Կրասնոդարում մեկ խմ գազը բնակիչ բաժանորդին վաճառվում է 6.03 ռուբլով կամ 50 դրամով։ Հայաստանում բնակիչ բաժանորդը նույն ծավալի գազի դիմաց վճարում է 139 դրամ։ Հայաստանում գազը մոտ 2.7 անգամ թանկ է։ Գրեթե նույնքան է տարբերությունը նաեւ խոշոր սպառողների համար։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031