Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է պատասխանատվության կանչվել եւ բյուջե վերադարձրել ՊՆ հաշվին կուտակած հարստությունը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 27,2017 11:50

Բանակին զինվորներ տվող ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան՝ եթե Պաշտպանության նոր նախարարը առաջ է քաշում ազգ-բանակ կոնցերտը, ապա ինչո՞ւ մինչ օրս չեն ձերբակալվել ու խստագույն պատժի արժանացել բանակից մթերք, զենք ու վառելիք գողացող պաշտոնյաները։

Դեռեւս 1000-ական դրամ աշխատող քաղաքացիներից ամեն ամիս գանձելու մասին քննարկումների ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «Առաջարկում եմ անուն առ անուն թվարկել այն մարդկանց, ովքեր ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը։ Եթե այդպիսիք կան, պետք է վերադարձնեն, բայց վերադարձնեն ոչ թե այդ հիմնադրամ, այլ բյուջե եւ պատասխանատվություն կրեն»։ Սա մոտ մեկ տարվա հնության միտք է։ Ո՞վ է պատասխանատվության կանչվել եւ բյուջե վերադարձրել ՊՆ հաշվին կուտակած հարստությունը։ Բազմաթիվ են հրապարակումները, որ բանակի հաշվին հսկայական հարստություն է կուտակել ԶՈԻ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որ նրան փոխարինող Մովսես Հակոբյանը Երեւանում 1 մլն դոլարանոց առանձնատուն է գնել, եւ որին պատկանող գործարանը, ինչպես ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանն էր պնդում, բանակին ուռճացված գներով հաց է մատակարարել։

ա) եթե ՊՆ կոռումպացված բարձրաստիճան չինովնիկները պատասխանատվության չեն կանչվում, քանի որ, հասկանայի է, որ բանակից այս մասշտաբի գողություն կատարելը արտոնություն է, որը շնորհվում է ընտրյալներին,

բ) եթե բանակում զոհվում են բացառապես անապահով ընտանիքի զավակները (դա հաստատել ու «հիմնավորել» էր նախկին Պնախարար Սեյրան Օհանյանը. «Միջին եւ ապահով խավի երեխաները սովորում են բուհերում», 2016, ապրիլի 16),

գ) եթե այսօր պաշտոնյաները, նրանցից շատերի զավակները չեն ծառայել բանակում,

դ) եթե արտագաղթի առաջնային պատճառներից մեկը զավակներին բանակ չուղարկելու՝ ծնողների անհանգստությունն է, ապա Պաշտպանության նախարարը գարուի տոնը պիտի որ փոխեր։ Հատկապես Իսրայելի բանակի օրինակը բերելիս։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031