Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը և խմբի ևս երկու անդամ հրաժարական են տվել, այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Սարգիս Քյուլեգեչը, Անդո Քյոսեդաղը և Խաչիկ Ջանելը հրաժարական են տվել Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների վերաբերյալ անցկացված հանդիպումից հետո:
Հանդիպմանը մասնակցել էին Ստամբուլի նահանգապետ Հասիփ Շահինը, Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի նախագահ Սարգիս Քյուլեգեչը և Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը:
«Ակօսն» ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ հանդիպումն անցկացվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի՝ Գերմանիայում գտնվելու ընթացքում: