Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարս-Ախալքալաքը կարող է թուլացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 27,2017 11:06

Հոկտեմբերի 30-ին՝ հայկական Կարսի 1920-ի անկման օրը, հանդիսավոր պայմաններում կատարվելու է Կարս-Ախալքալաք-Թբիլիսիի դարի ամենաքաղաքականացված երկաթուղագծի բացումը։

Այս երկաթուղու նոր կառուցված հատվածն անցնում է Թուրքիայի ու Վրաստանի տարածքներով, իսկ այնտեղից էլ միանալով Ադրբեջանի երկաթուղային ցանցին, հնարավորություն է ստեղծում ցամաքային ճանապարհով Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի, անգամ Չինաստանի հետ։

Նման ձեռնարկը արտաքին ազդեցիկ խաղացողների աջակցությանն արժանանալու պարագայում խոստանում է հիմնավորապես փոխել Եվրասիա մայրցամաքի երկաթուղային հաղորդակցությունների հորիզոնական երթուղիները, որոնք ռուսաց ցարերի ժամանակներից հիմնականում անցնում էին «Տրանսսիբով» եւ նրան հարավից միացող գծերով։ Նման հավակնոտ քայլն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել մայրցամաքում՝ Չինաստանից մինչեւ Մեծ Բրիտանիա։

Բանն այն է, որ, դրան զուգահեռ, Թուրքիան նույնպես ընդլայնելու է Բոսֆորը հատող իր հաղորդակցությունները՝ փորձելով դառնալ Եվրասիայի հիմնական երկաթուղային հանգույցը։ Ստացվում է, որ մեր սահմանների հարեւանությամբ՝ հայաբնակ Ջավախքով անցնող երկաթուղագիծը կարող է «իր վրա ձգել» մայրցամաքի բազմաթիվ երկաթուղային հանգույցները՝ ապահովելով նավային փոխադրումներից շատ ավելի էժան գներ։

Հասկանալի է, որ դրանից անխուսափելիորեն էժանանալու են նաեւ տարածաշրջան տեղափոխվող հումքի տարբեր տեսակները՝ փայտը, քարածուխը եւ մեծ ծավալների մեջ պարփակվող մյուս էներգակիրները։ Ուստի եթե անգամ ինչ-որ հրաշքով հնարավոր լինի փակել հայկական բեռների ուղղակի տեղափոխությունն այդ երկաթուղով, միեւնույն է, Վրաստանում անխուսափելի դարձող էժանացումները ազդելու են նաեւ հայկական շուկայի վրա։

Ավելին՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին ողջ թափով գործելու պարագայում զգալի պարապուրդի են մատնելու Վրաստանի երկու հիմնական նավահանգիստները՝ Փոթին եւ Բաթումը, ուստի նրանք կենտրոնանալու են հիմնականում հայկական բեռների փոխադրության գործընթացի սպասարկման վրա, ինչն իր հերթին բարենպաստ պայմաններ է ստեղծելու նաեւ գնային քաղաքականության վերանայման համար։

Այս բոլոր դրական տեղաշարժերի անխուսափելիությունը բխում է տնտեսական օրինաչափություններից, որոնց հանդեպ անզոր են քաղաքական վարչակարգերն ու նրանց ղեկավարները, այդ թվում՝ Ադրբեջանի ժառանգական միապետն ու քարոզչության ասպարեզի նրա կամակատարները։

Վերջիններս անցած օրերի ընթացքում արդեն հեռակա բանավեճ են սկսել իրենց վրացի գործընկերների հետ՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծով հայկական բեռների փոխադրության հնարավորության շուրջ։

Բանն այն է, որ քաղաքագետներ Գելա Վասաձեն ու Սոսո Ցինցաձեն արդեն հանդես են եկել հայկական լրատվամիջոցներում՝ հիմնավորելով այն տեսակետը, որ ապագայում Հայաստանը նույնպես կարող է օգտվել այդ երկաթուղով դեպի Եվրոպա բեռներ փոխադրելու հնարավորությունից։

Անշուշտ նրանք դեռեւս չեն բացել «ապագա» բառի ժամանակային սահմանները, բայց անգամ դրանից հետո էլ «խիստ հանդիմանության» են արժանացել իրենց ադրբեջանցի գործընկերների կողմից։ Հիմնավորումն այն է, որ այս երկաթուղագիծը գրեթե ամբողջովին կառուցվել է Ադրբեջանի միջոցներով, իսկ Հայաստանը «օկուպացրել» է իր տարածքները։ Հարց է առաջանում. բայց չէ՞ որ երկաթուղին անցնելու է նաեւ այն երկրների տարածքով, որոնք առեւտրական հարաբերությունների մեջ են Հայաստանի հետ։

Դիցուք, Թուրքիայով Եվրոպա տանող հատվածի գործարկումից հետո որեւէ օտարերկրյա գործարար կոնտեյներ է ուղարկում Թբիլիսի, այնտեղից Հայաստան տեղափոխելու համար։ Պատկերացնել միայն կարելի է, թե ինչ տեղի կունենա այդ բեռան հետ, եթե երկաթուղու ադրբեջանցի կամ թուրք պաշտոնյաները այն իջեցնեն կամ բռնագրավեն։ Անմիջապես կսկսի գործել բեռնափոխադրումների ասպարեզում գործող համապատասխան միջազգային օրենսդրությունը, որի հիման վրա՝ դատական բողոքի արդյունքում, երկաթգծի ղեկավարությունը ստիպված կլինի վճարել հսկայական տուգանքներ՝ աստիճանաբար զրկվելով իր շահույթներից։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031