Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր հայտարարություն՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը խոսել է Հայկական լեռնաշխարհի եւ քրիստոնեության մասին (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Հոկտեմբեր 27,2017 10:37

«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է», – Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովի իր հայտարարության ընթացքում ազդարարել է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին: ՄԱԿ-ը Փենսի խոսքով, լիարժեք չի կատարում իր առաքելությունը: Արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե չի հասնում.

«Մերձավոր Արեւելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: Ամերիկան կարող է նրանց ուղղակի օգնել: Ուստի պատիվ ունեմ հայտարարելու, որ նախագահ Թրամփը հրահանգել է Պետքարտուղարությանը դադարեցնել ՄԱԿ-ի անարդյունավետ օգնության ֆինանսավորումը: Այսուհետ Ամերիկան ուղղակի օժանդակություն կտրամադրի այդ համայնքներին»:

Թրամփի վարչակազմի որոշումը լայն աջակցություն է գտել ոչ միայն գագաթաժողովին ներկա Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների, այլեւ ամերիկյան օրենսդիրներից շատերի կողմից: Կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքով դա թույլ կտա քրիստոնյաներին իրական օգնություն ստանալ.

«Քրիստոնյաները չէին այցելում ՄԱԿ-ի օգնության կետերը, քանի որ քրիստոնյա կանանց նկատմամբ կարող էին բռնություն կիրառել, իսկ տղամարդկանց ծեծի ենթարկել կամ սպանել: Նման կետերից շատերում նրանց մահացու վտանգ էր սպառնում»:

Իր ելույթում փոխնախագահ Փենսը հիշեցնում է, քրիստոնեությունը տարածվել է հենց Մերձավոր Արեւելքից.

«Սիրիայի սարերում, Լիբանանի հովիտներում, Նինվեի հարթավայրերում, Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի եւ Եփրատի ափերից մինչեւ Նեղոսի դելտա մեր հավատքի հայրերն ու մայրերը Քրիստոնյա հավատքի սերմերն են տնկել»:

Իրաքից գագաթաժողովին ժամանած Մայր Օլգան ընդգծում է՝ Հայկական, Սիրիական եւ Խալդյան եկեղեցիները քրիստոնեությունը ստաց են դեռեւս առաջին դարում առաքյալներից, հետեւաբար եւ կոչվում են՝ Առաքելական.

Արման Թարջիմանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031