Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն ինքն իրեն երբեւէ հարց տվե՞լ է, թե ինչու է այդպես, ինչու են Հայաստանում երիտասարդ գիտնականները հրաժարվում գիտությամբ զբաղվել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 27,2017 10:26

«Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որպես երկրի ներսում արդարության վերականգնման, պետական սահմաններն էլ ավելի ամրացնելուն միտված հիմնավոր խթան, դժվար թե կյանքի կոչվի։ Ապագա գիտնականներին, գիտությամբ հետաքրքրվող մարդկանց ՀՀ զինված ուժերում պարտադիր կարգով ծառայեցնելու ճիգ ու ջանքերի փոխարեն, լավ կլիներ խթանել հենց գիտությունը կամ, ավելի ճիշտ՝ զրոյական կետից վերստեղծել այն, ֆինանսավորել, քաջալերել, թիկունք կանգնել երիտասարդ գիտնականներին, կարեւորել գիտության ահռելի դերը ժամանակակից մարդու կյանքում։

Իսկապես, դեռ հարց է՝ արդյոք այս պահին Հայաստանում կա՞ գիտություն, կա գիտական արտադրանք, գիտական որեւէ ոլորտում կա՞ն լրջագույն, համահավաք հաջողություններ, դրանք գոնե մասնակիորեն ունեն ներազդեցություններ ՀՀ քաղաքացու կյանքի ու գործունեության վրա։ Ինչպե՞ս է հնարավոր իռացիոնալ, ռազմահայրենասիրական, ազգ-բանակ շինծու պաթոսին լծված ավտորիտար ղեկավարման սիստեմի ներսում պատկերացնել գիտության դերակատարումն ու դրա հույժ անհրաժեշտությունը։

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պնդում է, որ մարդիկ պաշտպանում են թեկնածուական թեզեր, ազատվում են զինծառայությունից, իսկ հետո չեն զբաղվում գիտությամբ։ Նախարարն ինքն իրեն երբեւէ հարց տվե՞լ է, թե ինչու է այդպես, ինչու են Հայաստանում երիտասարդ գիտնականները հրաժարվում գիտությամբ զբաղվել կամ ինչու են արտագաղթում երկրից, ինչու է նրանց մեջ ահռելի ցանկություն առաջանում մեկնել ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, եվրոպական երկրներ՝ շարունակելու իրենց գիտական կարիերան։

Սնամեջ գործ է խոհական դեմքերով բուռն քննարկումներ ծավալելը մի բանի շուրջ, որը ոչինչ չի տալու, քանի որ առարկան, որպես այդպիսին, գոյություն չունի։ Հայաստանյան հիմնականում իշխող կուսակցության քաղաքական գործիչների՝ գիտության վերաբերյալ արած դատողություններից արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ այս մարդիկ գիտությունից ոչինչ չեն հասկանում, եւ, վստահաբար, նրանց մեջ գիտությամբ հետաքրքրվողներ գրեթե չկան։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031