Լրահոս
Օրվա լրահոսը

Կիտրոնաթուփը՝ մտավոր եւ ֆիզիկական լարվածության ժամանակ

Հոկտեմբեր 27,2017 12:30

Կիտրոնաթուփն ու նրա պատրաստուկներն օժտված են ադապտոգեն (մտավոր եւ ֆիզիկական լարվածության ժամանակ բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը միջավայրի սթրես գործոնների նկատմամբ¤, տոնուսավորող, ընդհանուր կազդուրիչ ազդեցությամբ: Պատրաստուկները նպաստում են արյան ճնշման բարձրացմանը, խթանում են սրտի գործունեությունը, լավացնում տեսողությունը, ունեն լեղամուղ ազդեցություն, ախորժաբեր են:

Որպես տոնուսավորող՝ մտավոր եւ ֆիզիկական գերհոգնածության ժամանակ կիտրոնաթփի սերմերին 1:5 հարաբերությամբ ավելացնել 70 տոկոսանոց սպիրտ, թրմել մութ տեղում 7 օր, քամել: Ընդունել 20-30 կաթիլից՝ սոված փորին: Բուժման կուրսը՝ 1 ամիս:

Կարող եք նաեւ 20 գրամ տերեւներին, ծաղիկներին, պտուղներին ավելացնել 200 միլիլիտր եռման ջուր, թրմել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ընդունել 1/3 բաժակից՝ օրը 3 անգամ:

Հակացուցումներ եւ նախազգուշացումներ

Կիտրոնաթփի պատրաստուկները պետք է ընդունել միայն բժշկի նշանակումով, նրա հսկողության ներքո: Գերդոզավորումից կարող է առաջանալ նյարդային գերգրգռվածություն: Հակացուցված է անքնության, հիպերտոնիկ հիվանդության, սրտանոթային համակարգի օրգանական ախտահարումների, նյարդային գերգրգռվածության, ճարպակալման ժամանակ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

26.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Dora Sakayan says:

    Հետաքրկրական հոդված է, սակայն ցանկալի պիտի լիներ, որ բուժիչ բույսի հայերեն անվան կողքին – որ վստահ եմ թվով շատ քիչ հայերի ծանոթ է – դրվեր նաև նրա լատիներեն անունը։ Դ.Ս.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031