Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ընտանեկան բռնության օրենքում խնդիրներ է տեսնում. «Մենք պահպանողական կուսակցություն ենք»

Հոկտեմբեր 26,2017 22:33

«Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը նախնական տեսքով պետք է ասեմ, որ խնդրահարույց է»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ նախագծի հետ կապված մտահոգություններ ունեն նաեւ ՀՀԿ-ական իր շատ գործընկերները. «Մենք արդեն սկսել ենք քննարկումները, առաջիկա օրերին խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները: Մենք պահպանողական կուսակցություն ենք: Պահպանողականները լիբերալներ չեն, ազգային արժեքների, ավանդական ընտանիքի, եկեղեցու, մասնավոր սեփականության, էլ չեմ ասում Աստծո գաղափարի բացարձակ կրողներն են: Պահպանողականների համար ամբողջ աշխարհում ընտանիքը, լեզուն բացարձակ արժեքներ են: Մենք ազգային ավանդական ընտանիքի կողմնակից ենք եւ այն դրույթները, որոնք հակասության մեջ կմտնեն մեր Սահմանադրության եւ մեր ազգային ավանդական արժեքների հետ, դրանք խնդրահարույց են: Մենք պետք է քննարկենք եւ ներկայացնենք նոր մոտեցումներ: Նախնական տեսքից փոփոխություններ պետք է արվեն, իհարկե»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն էլ մտահոգիչ դրույթներ է տեսել եւ առաջարկություն է ներկայացրել. «Մենք պետք է հնարավորինս ամեն ինչ անեք, որ վտանգի տակ չդնենք մեր ընտանեկան ավանդական արժեքները: Մյուս կողմից պետք է դատապարտենք եւ քննադատենք բռնությունը: Բռնությանը որեւէ մեկը կողմ չի, բոլորս էլ դեմ ենք, մանավանդ՝ ազգային պահպանողականները: Հայ մարդու համար երբեք բռնությունը չի եղել գործելաոճ եւ պետք չի մեզ տարբեր բարբարոսական հոսանքների հետ համեմատել»:

Շարմազանովն ասաց, որ կնոջ դերը, մոր դերը մեր հասարակության մեջ միշտ բարձր է եղել. «Եթե 5-10 հոգի շեղված մարդիկ կան, որոնք բռնություն են կիրառում, ամբողջ հայկական ընտանիքների վրա չկիրառենք եւ ասենք, որ հայկական ընտանիքներում կա բռնություն: ՀՀ-ում ընտանիքը ամենաառողջ կորիզն է եւ մեր պետությունն էլ պետք է զարգացնենք այդ առողջ կորիզի վրա: Իհարկե, եթե կան խնդիրներ, պետք է բարձրաձայնենք, ոչ թե քողարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031