Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կոխ ըմբշամարտը վերածնվում է

Հոկտեմբեր 26,2017 22:22

Հոկտեմբերի 27-29-ը Վանաձորում անցկացվելու է հայկական կոխըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանն ասում է, որ լուրջ են նախապատրաստվել, քանի որ երկար դադարից հետո նման մակարդակով կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնություն անցկացնում են առաջին անգամ:

Վաղինակ Գալուստյանը հակիրճ ներկայացրել է հայկական կոխ ըմբշամարտը եւ մարզաձեւի ներկայիս խնդիրները: «Կանոններով այն շատ նման է ազատ ոճի ըմբշամարտին, ձյուդոյին եւ սամբոյին: Գոտեմարտը տեւում է հինգ րոպե եւ սկսվում է ազգային երգ ու պարով: Առայժմ միայն կոխ ըմբշամարտով զբաղվողներ չկան: Պայմանավորվածություն ունենք, որպեսզի ըմբշամարտի, սամբոյի ու ձյուդոյի մարզադպրոցներում շաբաթական երկու անգամ կոխ ըմբշամարտ ուսուցանվի: Հենց այդ մարզիկները կմրցեն Հայաստանի առաջնությունում, որն անցկացվելու է ութ քաշային կարգում: Նախատեսում ենք շուրջ 100 մարզիկի մասնակցություն:

Նախկինում գոտեմարտել են ազգային տարազներով: Մենք փորձել ենք մի փոքր ժամանակակից տեսք տալ մարզահագուստին՝ պահպանելով ազգային տարրերը», – ասել է ֆեդերացիայի նախագահը:

Խոսելով մարզաձեւի հեռանկարների մասին՝ Վաղինակ Գալուստյանն ասել է նաեւ, որ իրենց նպատակը կոխ ըմբշամարտի մեծ տարածումն է  Հայաստանում, ունենալ բուն այս մարզաձեւի խմբեր: «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սպորտի պետական կառույցին, ՀԱՕԿ-ին: Հայկական կոխ ըմբշամարտի զարգացման ծրագիրը ներառված է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տարեկան միջոցառումներում: Եվ քանի որ հայկական կոխ ըմբշամարտը ազգային արժեք է ու ազգային մշակույթ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նույնպես մեզ մեծ ուշադրություն է դարձնում եւ աջակցել է այս առաջնության կազմակերպմանը»,-ասել է Վաղինակ Գալուստյան:

Առաջնության արդյունքներով կձեւավորվելու է  ազգային հավաքական, որը հետագայում կմասնակցի միջազգային մրցաշարերի: Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ազգային մարզաձեւերի ֆեդերացիա ունի: Դրա նպատակն է՝ բոլորին համախմբել մեկ տանիքի ներքո եւ անցկացնել  ազգային մարզաձեւերի աշխարհի առաջնություն:

«Մենք նպատակ ունենք հասնել այն մակարդակին, որ կարողանանք անցկացնել նաեւ հայկական կոխ ըմբշամարտի աշխարհի առաջնություն»-եզրափակել է Վաղինակ Գալուստյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031