Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողին դատարան չբերեցին

Հոկտեմբեր 26,2017 19:10

Էքստրասենս Անի Մաջնունյանի գործով դատական նիստին քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) այսօր սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանին դատարան չէին բերել:

Դատական նիստը չկայացավ ամբաստանյալի բացակայության պատճառով, ՔԿՀ-ից նախապես հայտնել էին, որ տեխնիկական խնդիրների պատճառով Մխիթարյանին դատարան չեն բերի:

Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ առողջական կամ այլ խնդիրներ իր պաշտպանյալը չունի ու իսկապես տեխնիկական խնդիրների պատճառով դատարան չի բերվել:

Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինաբար, դիտավորությամբ Անի Մաջնունյանին կյանքից զրկելու համար, որը զուգորդվել է ավազակությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031