Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսաժողով՝ Յակուտիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբեր 26,2017 19:03

Հոկտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Յակուտիայի հայկական համայնքի հետ, որին մասնակցեցին համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը, համայնքի նախագահի տեղեկալ Ռուզաննա Բեգջանյանը, Երիտասարդական կազմակերպության նախագահ Անի Նահապետյանը, Հայկական մշակույթի կենտրոնի ղեկավար Գոհար Մանուկյանը, կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Խուդատյանը, ինչպես նաև համայնքի այլ ակտիվ անդամներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նշեց, որ համայնքն ակտիվ համագործակցում է նախարարության հետ: «Յակուտիայի հայ համայնքը շատ կազմակերպված մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Հայ Դատի ճանաչման, ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը ավարտված չէ, և մենք դեռ շատ անելիքներ ունենք: Անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու հարցին՝ նշեմ, որ Կառավարությունը ջանքեր է գործադրում Հայաստանում գործարարների համար բարենպաստ և շահավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Հուսով եմ, որ Յակուտիայի հայազգի գործարարները ևս ներդրումներ կկատարեն Հայրենիքում», – ասաց նա:

Այնուհետև ելույթ ունեցավ Յակուտիայի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ տեսաժողովը կազմակերպելու համար: «Մեր համայնքի հետ առաջին անգամ է նման տեսաժողով կազմակերպվում, և վստահ ենք, որ այս համատեղ քննարկումը շատ շուտով իր արդյունքները պիտի տա, – նշեց Նավոյանը՝ հավելելով, – մեր համայնքը պատրաստ է մասնակցել հայրենիքի զարգացման գործին, օգնել Հայաստանի սահմանապահ գյուղերին ու Արցախին»:

Յակուտիայի հայ համայնքի Երիտասարդական կազմակերպության նախագահ Անի Նահապետյանը ներկայացրեց համայնքի պատմությունը և ներկայումս համայնքում գործող կառույցներն ու նրանց գործունեությունը:

ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը:

Քննարկվեցին Յակուտիայի հայկական համայնքի գործունեությանը, համայնքում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց համայնքում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովվի բացակայության, երիտասարդության շրջանում ազգային ինքնության պահպանման, կիրակնօրյա դպրոցի դասընթացներին մանուկների ակտիվ ներգրավման խնդիրներին: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ շուտով կլուծվի նաև համայնքի հայկական պարախմբերին նոր տարազներով ապահովելու  հարցը:

Համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ առաջիկայում առավել ակտիվ կմասնակցեն Սփյուռքի նախարարության ծրագրերին, հատկապես Հայաստանի սահմանապահ գյուղերի աջակցության և Արցախի զարգացման գործին:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031