Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ հոգեբանական բռնության է ենթարկվում

Հոկտեմբեր 26,2017 18:45

«Սասնա Ծռեր-3» գործով այսօր դատարանը մերժեց Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Դատարանը մերժեց նաեւ Եղնուկյանի գործը՝ «Սասնա ծռերի» գործից առանձնացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի  միջնորդությունը: Ինչից հետո Եղնուկյանը հայտարարեց, որ չի ուզում մասնակցել նիստին, ուզում է դուրս գալ նիստերի դահլիճից՝ բացատրելով, որ իր նկատմամբ հոգեբանական բռնություն է իրականացվում: Դատարանը ընդմիջեց նիստը, ինչից հետո Եղնուկյանը նիստերի դահլիճ չեկավ: Դատարանն էլ նիստը հետաձգեց:

Մինչ նիստի հետաձգելը փաստաբան Արա Պապիկյանն էլ իր պաշտպանյալներ՝  Աշոտ Պետրոսյանի եւ Արմեն Ղամբարյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, ինչը կրկին մերժվեց:

Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր»-ի 18 անդամի գործից մաս էր անջատել. ամբաստանյալներ Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանի, Տիգրան Մանուկյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Թորոս Թորոսյանի, Գևորգ Իրիցյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Հակոբյանի Վարդան Գերավետյանի վերաբերյալ գործն այլևս Արտուշ Գաբրիելյանի վարույթում չի քննվի, իսկ ամբաստանյալներ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթայանի, Վարդգես Գևորգյանի գործը մնացել էր հենց Արտուշ Գաբրիելյանի վարույթում, որն էլ ստացվում է «Սասան ծռեր 3»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031