Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը կվերածվի ջազի մայրաքաղաքի

Հոկտեմբեր 26,2017 18:22

Փառատոնն այս տարի նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավետիս Զիլիդջյանին, որը սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը: «Մեցցո» ակումբում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ փառատոնի բացմանը նվիրված մամուլի ասուլիսը:

Ասուլիսին ներկա էին աշխարհահռչակ կոմպոզիտոր, գործիքավորող, երաժիշտ Մարկուս Միլլերը, դաշնակահար, ջազմեն Լևոն Մալխասյանը, Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը, կոմպոզիտոր Արտո ԹունջԲոյաջյանը և բաս-կիթառահար Վազգեն Ասատրյանը:

Ասուլիսի սկզբում Կամո Մովսեսյանը Մարկուս Միլլերին հանձնեց հավաստագիր՝ «Ջազի հայկական ասոցիացիայի պատվավոր անդամ», որից հետո երաժիշտը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Երբ իմացա, որ նման փառատոն կա և ստացա մասնակցության հրավեր, միանգամից համաձայնեցի», ասաց մեգաաստղը: Ապա նշեց, որ հայկական երաժշտության հետ այդքան էլ ծանոթ չէ, բայց որպես տնային հանձնարարություն պատրաստվում է ուսումնասիրել այն: Ասուլիսի հյուր ջազմեն Լևոն Մալխասյանը, ի պատասխան երաժիշտի խոսքերին, Միլլերին հանձնեց 10 սկավառակ:

Խոսելով ջազի տարածվածության և հաջողության գաղտնիքի մասին՝ կոմպոզիտորն ասաց. «Իմ կարծիքով ջազային համերգները շատ յուրահատուկ են դառնում, քանի որ մենք կապ ենք պահպանում լսարանի հետ, և որպես երաժիշտ փոփոխություններ կատարում հենց ելույթի ընթացքում: Ես միշտ հետևում եմ լսարանիս արձագանքին»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ջազը ակումբային երաժշտություն է՝ Մարկոսը նշեց. « Ես շատ եմ սիրում ջազն ակումբում, քանի որ այն այնտեղ է ստեղծվել: Մարդիկ համարում են ակումբայինը ցածր մակարդակ, իսկ համերգայինը՝բարձր: Սակայն արդեն փոխվել է նման մտածելակերպը: Մենք համերգասրահների հետ շատ ենք համագործակցում»:

Երաժիշտը նաև խոսեց ջազ- դասական երաժշտություն համեմատության մասին՝ նշելով, որ չնայած շատերի կարծիքով դասական երաժշտության ներկայացուցիչները ջազմեններին վերևից են նայում, իրականում հակառակն է. «Ես լսում եմ դասական: Իմ հայրն էլ դասական երաժիշտ է: Կարծում եմ, որ լավագույն դասական երաժիշտները հարգում են ջազ երաժիշտներին, իսկ ջազայինին հետևողները ՝ դասականներին:

Լինելով երաժիշտ, կոմպոզիտոր Մարկուս Միլլերը մեկից ավելի երաժշտական գործիքների է տիրապետում: Լրագրողների այն հարցին, թե որն է նախընտրում ամենաշատը, մեգաաստղն առանց երկմտելու պատասխանեց՝ միանշանակ, բասը:

Ասուլիսի հաջորդ մասում լրագրողները հարցերով դիմեցին Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանին և ջազմեն Լևոն Մալխասյանին:

Կամո Մովսեսյանը նշեց, որ այս տարվա փառատոնը ակնհայտորեն տարբերվում է նախորդներից: «Արդեն երրորդ անգամ ենք իրականացնում նման բան: Բայց այս տարվա փառատոնը ամեն ինչով տարբերվում է նախորդներից՝ մեգաստղերի առկայությանբ, լայնամաշտաբությամբ( Գյումրիում ՝ Աճեմյանի դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 30-ին նույնպես ելույթներ են սպասվում): Այս տարի փառատոնի բացման տոմսերն արդեն սպառվել են: Մենք ամեն ինչ անելու ենք, որ տարեց տարի հետաքրքրությունը ջազի նկատմամբ շատանա»,- իր խոսքն ավարտեց նախագահը:

Լևոն Մալխասյանն ասաց, որ զարմանում է, երբ ասում են՝ վերջին երկու տարում ջազը մոդայիկ է դարձել. «Ջազը մոդայիկ էր 60-ականներին, 70-ականներին: Ես երբ մասնակցում էի ջազի համերգների՝ միշտ կամ պատուհան կամ մեկ այլ բան էր ջարդվում»:  Արտիստը նշեց, որ մենք էլ ունենք պոտենցիալ, և այնպիսի տաղանդավոր երաժիշտներ, ովքեր կարող են փայլել մեծ բեմերում :

«Yerevan Jazz Fest 2017 »-ը կտևի 3 օր՝ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը: Փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն երաժիշտներ ԱՄՆ-ից Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից և Անգլիայից, ինչպես նաև որպես պատվավոր հյուր՝ ելույթ կունենան մեգաաստղեր Մարկուս Միլլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031