Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ակտիվացնել բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Աջակցում ենք նաև ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որոնք այժմ մշակում են հարցեր՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման շուրջ՝ քննարկելու համար կարգավորման հարցերը և միջոցներ ձեռնարկելու իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- հավելել է Զախարովան:
Միաժամանակ Զախարովան ափսոսանք է հայտնել, որ իրավիճակը հակամարտության գոտում շարունակում է մնալ «ոչ պարզ»: «Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել՝ չլուծված հարցերի կարգավորման ուղիներ որոնելու համար»,- ընդգծել է Զախարովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ