Խորհրդարանում այսօր լրագրողները ցանկացան հարցեր ուղղել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանին, որը խորհրդարան էր եկել ցուցահանդեսի բացմանը մասնակցելու: Ավագանու հոկտեմբերի 11-ի նիստում իր պահվածքի, մասնավորապես՝ ավագանու կին անդամների հանդեպ ոչ կոռեկտ բառապաշարի առնչությամբ Իգիթյանն ասաց. «Փակ ա էդ թեման»:
-Ինչո՞ւ եք այդպես սուր արձագանքում ավագանու ընդդիմադիր անդամներին:
-Որովհետեւ չեմ հավատում:
-Ինչո՞ւ եք նման բառապաշար օգտագործում, դա հարի՞ր է ավանագուն:
-Ինչի ավագանին ուրիշ տեսակ ա՞…մարդ ենք:
-Ձեզ նկատողություն չե՞ն արել նման բառապաշարի համար:
-Ինձ նկատողություն անողը տատիկս էր:
-Իսկ Տարոն Մարգարյա՞նը:
-Չեմ խոսում լրագրողների հետ, վերջ:
Լեւոն Իգիթյանն այլ հարցերի չպատասխանեց եւ պնդեց, որ լրագրողների հետ այլեւս չի շփվելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ