Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Եղնուկյանին կալանքից գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշում կկայացնի

Հոկտեմբեր 26,2017 15:26

«Սասնա Ծռեր-3» գործով դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Կարո Եղնուկյանի միջնորդության վերաբերյալ:

Կարո Եղնուկյանն այսօր երկու միջնորդություն ներկայացրեց, առաջին՝ տեսակցությունների արգելքն ամբողջովին վերացնելու վերաբերյալ, ինչը դատարանը մասնակի բավարարեց՝ թույլատրելով տեսակցել նրա հետ միայն հարազատներին՝ արգելելով այլ անձանց հետ տեսակցությունները:

Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոփոխելուն, ինչի վերաբերյալ որոշում ընդունելու համար դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր»-ի 18 անդամի գործից մաս էր անջատել. ամբաստանյալներ Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանի, Տիգրան Մանուկյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Թորոս Թորոսյանի, Գևորգ Իրիցյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Հակոբյանի Վարդան Գերավետյանի վերաբերյալ գործն այլևս Արտուշ Գաբրիելյանի վարույթում չի քննվի, իսկ ամբաստանյալներ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթայանի, Վարդգես Գևորգյանի գործը մնացել էր հենց Արտուշ Գաբրիելյանի վարույթում, որն էլ ստացվում է «Սասնա ծռեր 3»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031