Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում». Շավարշ Քոչարյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2017 14:58

«Իր անհեռանկար քայլերով կամ հայտարարություններով Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում: Եթե իր համար այդքան սուրբ է տարածքային ամբողջականությունն, ապա ո՞ւր է անկախացել»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե Հայաստանի նախագահն ասում է` կամ պիտի բանակցենք, կամ` կրակենք, կրակելու տարբերա՞կն է առաջ գնում, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Խնդիրը հետեւյալն է, բանակցություններին խանգարողն Ադրբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմերը խուսափել են բանակցություններից, ճիշտ հակառակը: Երկու հայկական կողմն էլ միշտ հակված են բանակցությունների, բայց, եթե քո հակառակորդը քեզ պարտադրում է, ասում է` կամ ամեն ինչ, ինչպես ես եմ ուզում, կամ` պատերազմ, ապա, բնական է, տեղիք տալ չի կարելի»:
Պարոն Քոչարյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Շավարշ Քոչարյանը նաեւ ասաց, որ հայկական կողմը սեղանի շուրջ փակ բանակցությունները երբեք չի խախտել եւ չի էլ խախտի. «Խախտողը, մենք գիտենք՝ միշտ ով է, որովհետեւ այն, ինչ որ խոսվում է բանակցություններում, դրանից դուրս ուրիշ բան է ասվում: Դա այնքան ակնհայտ է, որ բավական է տեսնել համանախագահող երկրների նախագահների 5 հայտարարություն, որտեղ ասվում է՝ ինչ է ասվել բանակցություններում եւ երեք սկզբունքները միջազգային իրավունքի, որով պետք է առաջնորդվեն բանակցող կողմերը եւ` ինչ որ խոսում է Ադրբեջանը, այդքանը բավական է հասկանալու համար»:

Շավարշ Քոչարյանը համոզված է, որ այդպիսի անհեռանկար քայլերով Ադրբեջանն իրեն մղել է փակուղի. «Դա վերաբերում է, ոչ միայն բանակցային գործընթացին` իր ներքին քաղաքականության, արտաքին քաղաքականության: Արդյունքում նաեւ փակվում է իր ճանապարհն այդ փակուղուց դուրս գալու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031