Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր 3»-ով դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Հոկտեմբեր 26,2017 14:52

«Սասնա Ծռեր-3» գործով այսօր պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հիմնավորելով, որ դատարանը չի կարող անկողմնակալ լինել այս գործը քննելու համար։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդությունը ներկայացնելիս պարզաբանեց, որ գործից մաս անջատելու մասին որոշման մեջ դատարանը տուժողների իրավունքների մասին է միայն նշել՝ անտեսելով ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների իրավունքները:

Միջնորդությանը միացավ նաեւ փաստաբան Արա Ղարագյոզյանը պնդելով, որ դատարանը կողմնակալ վերաբերմունք ունի պաշտպանական կողմի նկատմամբ: Դատարանը մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր»-ի 18 անդամի գործից մաս էր անջատել. ամբաստանյալներ Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանի, Տիգրան Մանուկյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Թորոս Թորոսյանի, Գևորգ Իրիցյանի, Հովհաննես Հարությունյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Հակոբյանի Վարդան Գերավետյանի վերաբերյալ գործն այլևս Արտուշ Գաբրիելյանի վարույթում չի քննվի, իսկ ամբաստանյալներ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթայանի, Վարդգես Գևորգյանի գործը մնացել էր հենց Արտուշ Գաբրիելյանի վարույթում, որն էլ ստացվում է «Սասնա ծռեր 3»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031