Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արտակ Զեյնալյանը պատերազմի ժամանակ 2-րդ կուրսում էր եւ ոտքը կորցրեց». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2017 14:40

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ իրենց հասցեին ուղղված մեղադրանքներին, թե օգտվել են տարկետման իրավունքից եւ բանակում չեն ծառայել: Հիշեցնենք, որ քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է տարկետման վերացում, «Ելք»-ն էլ դեմ է նախագծին:

«Պետք չէ Նապոլեոն Բոնապարտի կեցվածք ընդունած գալ…90-94թթ., երբ իրենք ուսանում էին, իրենց ուսանող-ընկերներից շատերը ռազմաճակատում էին: Այդ ժամանակ, երբ օրհասական խնդիր էր դրված, իրենք համալսարանում նստած՝ սովորում էին»,-այսպես պատասխանեց Վիգեն Սարգսյանին Արամ Սարգսյանը:

«Այդպես «համալսարանական ջոկատներով» պատերազմի էին մասնակցում»,-հեգնեց Արամ Սարգսյանը, ապա հավելեց. «Այդ առումով, իհարկե, իրենք պետք է «դիսկոմֆորտի» զգացողություն ունենան: Լավ չի, որ չունեն: Չեմ ասում, թե երկիրը պետք է բաժանենք պատերազմի մասնակցածների եւ չմասնակցածների, բայց մասնակցածներին, օրինակ՝ Արտակ Զեյնալյանին, պետք է առավելություն տանք, որովհետեւ նա այդ ժամանակ 2-րդ կուրսում էր եւ ոտքը կորցրեց»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031