Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեխաները մեղավոր չեն, որ ապրում են սահմանամերձ գյուղերում». Սահմանի հեքիաթը

Հոկտեմբեր 26,2017 13:44

Հոկտեմբերի 25-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողները «Սահմանի հեքիաթը» ծրագրի շրջանակներում Իջևանում խաղացին «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացումը (ռեժիսոր՝ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան): Ներկա էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում բուհի 4-րդ կուրսի՝ Արամ Սուքիասյանի արվեստանոցի ուսանողները երաժշտական ներկայացմամբ հանդես եկան Իջևանի մշակութային պալատում: Իջևանի 7-16 տարեկան 280 պատանիներ հնարավորություն ունեցան դիտելու թատերական ներկայացումը:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը փաստեց՝ դեռ իրավիճակն այպիսին է, որ ծրագրերի մեծամասնությունն իրականացվում է Երևանում. «Այդ ծրագրերը հիմնադրամի աջակցությամբ իրականացվում են մեր բուհերի և ՀԿ-ների միջոցով, որոնք ակտիվ են Երևանում, բայց շատ դժվարությամբ են հասնում մարզեր: Մենք ուզում ենք, որ այդ գործընթացը տեղափոխվի մարզեր: Շատ ծրագրեր արդեն տեղափոխել ենք և փոքր քայլերով նաև մշակութային որոշ նախագծեր ենք տեղափոխում մարզեր՝ հատկապես սահմանամերձ հատված, որտեղ, կարճ ձևակերպմամբ ասեմ, զբաղմունքի, զբաղվածության խնդիր կա: Ուստի այդ խնդրի լուծումը մենք կոմպենսացնում ենք մշակութային նախաձեռնություններով, նշված ծրագիրն էլ դրանց շարքում է»:

«Սահմանի հեքիաթը» ծրագրի ղեկավար, ԵԹԿՊԻ-ի ուսանողական խորհրդի նախագահ Հարություն Հարությունյանը վստահեցրեց, որ իրենց հիմնական նպատակն է սահմանամերձ բնակչությանը հաղորդակից դարձնել կրթությանն ու մշակույթին. «Շատ կտրված են ամեն ինչից, մանավանդ՝ երեխաները: Իսկ եթե ուզում ենք ամուր պահել սահմանը, պետք է թիկունքը լինի կրթված ու զարգացած: Երեխաները մեղավոր չեն, որ ապրում են սահմանամերձ գյուղերում»:

Հարություն Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում դեկտեմբերին նախատեսվում են նաև տոնածառային ներկայացումներ Իջևանի երեխաների համար:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031