Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես այն քչերից էի, որոնք «5» ստացան, երբ Վիգեն Սարգսյանը հանձնաժողովի նախագահ էր». Մարուքյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2017 13:34

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձագանքեց նաեւ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ այսօր ԱԺ ամբիոնից իր հասցեին ուղղված հետեւյալ նկատառմանը. «Ո՞նց է եղել, որ զինծառայության հետ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում, այդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է ստացել»: Հիշեցնենք, որ քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է տարկետման վերացում, «Ելք»-ն էլ դեմ է նախագծին:

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ ծառայել է 1999-2001թթ. «Սովորել եմ առաջին կուրսը, հետո ծառայել, հետո՝ շարունակել ուսումը»: Ապա նշեց՝ ՀՀԿ-ականները շահարկում են  փաստը, որ այդպիսի լավ օրինակներ կան, ուստի կարելի է ծառայել, հետո՝ կրթության եւ գիտությամբ զբաղվել: «Հարցը հետեւյալն է՝ շատերը, որոնք բանակում չեն ծառայել, ՊՆ մեդալներ ունեն: Նման մարդկանց տարիներ շարունակ մեդալներ տալով՝ ՀՀԿ-ն խրախուսել է բանակում չծառայելը»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը:

Հետո նա հետեւյալը հիշեց. «Երբ ես սովորում էի Պետական կառավարման ակադեմիայում, մագիստրոսական թեզի պաշտպանության ժամանակ Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի նախագահն էր: Քչերը «5» ստացան պաշտպանությունից, այդ թվում՝ ես, եւ Վիգեն Սարգսյանն ամենաշատ հարցերն ուղղեց ինձ, գուցե հիմա չի՞ հիշում: Եթե իմ կրթական ճանապարհի հետ կապված կասկածներ լինեին, Վիգեն Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը ինձ «5» չէր նշանակի»:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի բացատրություններին, թե ինչու ինչը չի ծառայել: «Կարծում եմ՝ ինքը, մեղավորության զգացում ունենալով, եկավ իր անունը տվեց եւ սկսեց արդարանալ: Իրեն բան ասող չի եղել…չգիտեմ՝ ինչո՞ւ չի գնացել բանակ, բայց իր հետ կապված հարց չի էլ եղել»,-նկատեց Մարուքյանը:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031