Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանի Արճեշ գավառում գտնվող Արծվաբեր վանքը վերջնականապես անհետանալու վտանգի տակ է. գանձագողերը փոսեր են փորում, տեղի բնակիչները` աղբ լցնում. Akunq.net

Հոկտեմբեր 26,2017 13:15

Վանի Արճեշ գավառի Սալմանաղա թաղամասում գտնվող հայկական Արծվաբեր վանքը վերջնականապես անհետանալու վտանգի տակ է: Գանձագողերը տասնյակ խորը փոսեր են փորել վանքում, իսկ տեղի բնակիչներն իրենց աղբը լցնում են այնտեղ: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Gazetekarinca.com լրատվական կայքէջը:

Ըստ կայքի` հայկական աղբյուրներում նշված է, որ սույն վանքը կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին կամ 8-րդ դարում` իշխան Մժեհ Գնունու (637 թ.) կամ Արճեշի հոգևոր առաջնորդ Եղիա Արճեշցու (703-717 թթ.) կողմից, և եղել սույն շրջանի 3 ամենանշանավոր վանքերից մեկը:

1393 թ. եկեղեցու վանական դպրոցն ունեցել է 60 աշակերտ, իսկ 1409-1414 թթ.` վանահայր Կարապետի օրոք, վերականգնվել է: Վանքի գմբեթը մասամբ փլվել է 19-րդ դարի առաջին կեսին, սակայն` վերստին կառուցվել: Աղբյուրը նաև հայտնում է, որ վանքը 1896 և 1915 թթ. հարձակման է ենթարկվել, ամենայն հավանականությամբ` քրդերի կամ թուրքերի կողմից:

Արծվաբեր վանքը թուրքերի կողմից զավթվել է Առաջին աշխարհամարտից և Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո: Վանքի պարիսպներն ու խաչքարերը և կից կառույցներն ամբողջովին ավիրվել են, և փաստորեն մնացած ավերակները ևս լիովին անհետանալու վտանգի տակ են:

Թարգմանեց Մելինե Անումյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031