Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այո, Արարատ Միրզոյանը գիտությամբ է զբաղվել եւ «կոմֆորտի» մեջ է». Մարուքյանի պատասխանը ՊՆ նախարարին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2017 12:58

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արձագանքեց Վիգեն Սարգսյանի՝ ԱԺ ամբիոնից իրենք ուղղված մեղադրանքներին, թե իրենց դաշինքի պատգամավորներից Արարատ Միրզոյանն օգտվել է տարկետման իրավունքից, զբաղվել գիտությամբ եւ չի ծառայել, «կոմֆո՞րտ» է  զգում իրեն:

Հիշեցնենք, որ քննարկվում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է տարկետման վերացում, «Ելք»-ն էլ դեմ է նախագծին:

«Այո, նա գիտությամբ է զբաղվել, բայց կոմֆորտի մեջ է, որովհետեւ նա ջատագովը չէ նման միլիտարիստական օրենքի: Նա չի ասում, որ բոլորը պետք է գնան-ծառայեն, հետո գան եւ ցանկության դեպքում գիտության մեջ խորանան»,- այսպես արձագանքեց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ եթե «Ելք»-ը նման օրինագծի ջատագով լիներ, այդ դեպքում իրենք «դիսկոմֆորտի» մեջ կլինեին, որովհետեւ տարկետման իրավունքից օգտված եւ չծառայած կլինեին. «Իշխանության մեջ գտնվողներից ով օգտվել է, նա պետք է «դիսկոմֆորտի» մեջ լինի: Բանակում չծառայած իշխանությունը եկել ասում է՝ պետք է բոլորդ ծառայեք… Այ այստեղ է »դիսկոմֆորտը»

Վիգեն Սարգսյանի մեկ նկատառման ի պատասխան, թե հաճախ գիտությամբ զբաղվելը ձեւական բնույթ է կրում եւ բանակից խուսափելու համար օգտագործվում, Մարուքյանը հետեւյալն ասաց. «ՀՀԿ-ն 17 տարի իշխանության մեջ է, եւ եթե որեւէ մեկը ձեւական է զբաղվել գիտությամբ, դա ՀՀԿ-ի խնդիրն է: Իրենք են բուհերը «հանրապետականիզացրել»: Եթե ասում են՝ գիտություն չկա, դա էլ է իրենց խնդիրը, որովհետեւ ԳԱԱ ղեկավար են նշանակել մի մարդու, ով ասում է, որ երկիրը քոսոտ է»:

Պատգամավորը նկատեց՝ իշխանական որոշ պատգամավորներ, որոնք նախագծի ջատագով են, չեն ծառայել եւ իրենց երեխաներին ազատել են բանակից, ուստի արդարացի չէ այն փաստը, որ իրենց ջատագովն են նշյալ օրինագծի:

Մանրամասն` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031