Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ. «Կոռուպցիան ավելի կշատանա, չծառայողը չի ծառայի, տարկետում չունեցողն էլ՝ ամեն դեպքում կունենա այն». «Փաստ»

Հոկտեմբեր 26,2017 12:46

«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն այն կարծիքին չէ, որ տարկետման իրավունքը վերացնելը գիտության զարգացման համար խոչընդոտ կհանդիսանա։

«Չեմ կարծում, թե գիտելիքը կտուժի։ Ինչ պարտադիր է, որ երիտասարդն ուսումը տարկետումով շարունակի, հետո նոր գնա ծառայության։ Բազմաթիվ զինծառայողներ ունենք, որոնք բարձրագույն կրթություն ստանալուց և բուհն ավարտելուց հետո զորակոչի չեն գալիս, այլ արտերկրում աշխատանքի են անցնում»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Վերջինս նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ ուսանողների հետ հանդիպումներ է ունեցել։

«Երիտասարդների մոտ մտավախություն կա, որ իրենց ուսումը կտուժի։ Նրանք հանդիպումների ժամանակ հայտարարում են, որ տարկետում պետք է լինի, որից հետո միայն կմեկնեն ծառայության։ Միանում եմ իրենց մտահոգությանը, բայց ես այլ ռիսկեր եմ տեսնում։ Վախի զգացում ունեմ, որ փոփոխությունը նորից կարող է կոռուպցիայի աղբյուր դառնալ, կոռուպցիան ավելի կշատանա, չծառայողը չի ծառայի, տարկետում չունեցողն էլ՝ ամեն դեպքում կունենա այն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ըստ Մարգարիտա Խաչատրյանի՝ հավասարության սկզբունքը ևս չի գործելու։

«Եթե երիտասարդը հասել է անվճար ուսման, կրթաթոշակ է ստանում, ապա ամեն քայլի կգնա, որ ծառայության չմեկնի։ Եթե օրենքն ընդունվի, կընդունվի խեղճի ու անճարի համար։ Ես կգերադասեի նախ հավասարության մթնոլորտ լիներ համակարգում, որից հետո միայն որոշում կայացվեր տարկետումը վերացնելու վերաբերյալ»,- հավելեց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահը։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031