Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական երկինքը ցնցվելու էր՝ անկախ Ս. Սարգսյանի խոսքից (տեսանյութ). «Ա1+»

Հոկտեմբեր 26,2017 12:27

Հայաստանը մեծացնում է պաշտպանական ծախսերը։ 2018 թվականի պետական բյուջեով ընթացիկ տարվա համեմատ ռազմական բյուջեն կմեծանա 18%-ով կամ 37 մլրդ դրամով։ Հայաստանը գնում է բանակի արդիականացման. Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում հայտարարեց Սերժ Սարգսյանը։

2018-2025 թվականներն ընդգրկող ծրագրի մեկնարկը կտրվի 2018 թվականի հունվարի 28-ին։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանում է. «Նոր չէ, որ Հայաստանը պետք է խոսեր բանակի մոդեռնիզացիայի և զինման մասին։ Աշխարհի առաջատար պետությունները երկար ժամանակ է փորձարկումների մեջ են, սկսած անօդաչու թռչող սարքերից, վերջացրած ռոբոտաշինությունը։ Հայաստանը չգիտես ինչու հույսը ում վրա էր դրել և ուշացած քայլեր է ձեռնարկում, այն դեպքում, երբ դա կարող էր անել տարիներ առաջ»։

Ռուսական 100 միլիոն դոլարանոց վարկով Հայաստանը 20018-ին ձեռք կբերի ռազմական տեխնիկա։ 2006 թվականից սկսած Ադրբեջանը շեշտակիորեն մեծացրել է ռազմական բյուջեն՝ ստիպելով Հայաստանին մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ։

Քաղաքագետի գնահատմամբ՝ սրա պատճառը սխալ քաղաքականությունն է. «Հայաստանն իր քաղաքական օրակարգում այս խնդիրը չդրեց` մտածելով, որ ռուս-հայկական տանդեմը անհաղթահարելի կմնա Ադրբեջանի ռազմական գործողությունների դեպքում, բայց Ադրբեջանը գտավ այդ տանդեմը թուլացնելու ձևերը։ Ակնհայտ է, որ այդ տանդեմը 100% զսպիչ դեր չի խաղում Ադրբեջանի ռազմատենչ մտադրությունները կանխելու հարցում»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031