Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ղեկավարությունը թաքցրել էր այն փաստը, որ ռուսական կողմն իր մատակարարած գազի դիմաց ավելի մեծ գումար է պահանջել. «168 ժամ»

Հոկտեմբեր 26,2017 12:24

Գազի մատակարարման սակագնի մասին բաց տեքստով խոսեցին ՌԴ վարչապետն ու «Գազպրոմի» ղեկավարը։ Երկուսն էլ հայաստանցիներիցս չթաքցրեցին, թե ինչ պայմանավորվածություններ ունեն մեր իշխանավորների հետ։ Այս առումով նրանց խոսքը բացահայտում էր։

Նախ՝ ՌԴ վարչապետը հայտարարեց, որ եկող տարվա համար գազի մատակարարման սակագինը կմնա նույնը (իմա՝ 150 դոլար հազար խմ-ի դիմաց)։ Հայտարարեց ու ավելացրեց, «Ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին»։ Սրանից կարելի էր ենթադրել, որ նրանք մեր իշխանությունների հետ պայմանավորվածություն ունեին գազի գինն ավելացնելու մասին։ Հատկապես, որ Մեդվեդևն իր խոսքն ավարտել էր այսպես. «Կարծում եմ՝ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացմանը»։ Փաստորեն, մեր ղեկավարությունը թաքցրել էր այն փաստը, որ ռուսական կողմն իր մատակարարած գազի դիմաց ավելի մեծ գումար է պահանջել, և, որ 150 դոլարը ժամանակավոր չափանիշ էր։

Բոլորովին այլ հմայք ուներ «Գազպրոմի» ղեկավարի խոսքը։ Խորհրդային տարիներից կիսատ մնացած Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ավարտին հասցնելու համար մեր երկիրը տարիներ շարունակ վարկեր է վերցրել ու շարունակել շինարարությունը։ Հետո վարկ է վերցրել ու կոնսերվացրել այդ նույն 5-րդ բլոկը։ Հետո նորից վարկ է վերցրել, ավարտել շինարարությունը ու կառավարման հանձնել ռուսական կողմին՝ բոլորիս վստահեցնելով, որ դա արվում է երկրի էներգահամակարգի կայունության համար։

Հիմա պարոն Միլլերն ասում է՝ «Գազպրոմ Արմենիային» պատկանող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հզորությունը հենց նախատեսված է փոխանակման սխեմայով աշխատելու համար՝ իրանական գազը՝ հայկական էլեկտրաէներգիայի դիմաց»։ Ասվածին ավելացնենք նաև այն, որ Երևանի ՋԷԿ-ը նորոգումից առաջ աշխատում էր նույն փոխանակման սկզբունքով ու նորոգումից հետո էլ նույն նպատակով է շահագործվելու։

Փաստորեն, տարիներ շարունակ մեր էներգահամակարգն իրականում կառավարվում է ռուսական ընկերության կողմից, ու հիմքում հենց այդ ընկերության շահերն են։ Ռուս գործիչների հայտարարությունից հետո պարզ է դառնում, թե ինչու տարիներ շարունակ չենք կարողանում իրանական գազ ներմուծել մեր պահանջարկի չափով։ Միանգամից պարզ է դառնում, թե ինչու մեր քաղաքական գործիչների ու նրանց «համախոհ» փորձագետների կողմից սրերով ընդունվեցին էներգետիկայի ոլորտում ամերիկյան ներդրումների պատրաստակամության մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունները։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031