Կիևում «Էսպրեսսո» հեռուստաալիքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի ժամանակ վիրավորվել են Գերագույն Ռադայի Ռադիկալ կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկը և քաղաքագետ Վիտալի Բալան, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակին:
Նշենք, որ Մոսիյչուկը Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարն է:
Հաղորդվում է, որ գործը հանձնվել է Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությանը: Քրեական գործը հարուցված է Ուկրաինայի ՔՕ 258 հոդվածով՝ «ահաբեկչական գործողություն»:
Ավելի վաղ Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտնել էր, որ Մոսիյչուկը ծանր բեկորային վիրավորում է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նրա թիկնապահը ստացած վիրավորումներից մահացել է հիվանդանոցում:
Մոսիյչուկի մամուլի խոսնակ Աննա Սենիկը պատմել է, որ նա եթեր ուներ «Էսպրեսսո» հեռուստաալիքում: «Երբ նա իր անվտանգության աշխատակցի հետ դուրս էր գալիս շենքից, հեռուստաալիքի մուտքի մոտ կայանած մեքենան պայթեց»,- պատմել է Սենիկը:
https://www.youtube.com/watch?v=AVVBBfnEFnE
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ