Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Որքան հասկանում եմ, Եվրամիությունն է, որ մերժել է այն հիմնական կենսական կետերը, որ մեզ համար կարևոր կլինեին». «168 ժամ»

Հոկտեմբեր 26,2017 12:19

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ

– Քաղաքական տեսանկյունից ինչպիսի՞ն է ԵՄ- Հայաստան փաստաթուղթը: Դրանում նշվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառության մասին, և տեսակետ կա, որ դա լրջագույն անվտանգության բաղադրիչ է մեզ համար։

– Ընդհանուր առմամբ՝ ես փաստաթղթին դեմ չեմ, բացառությամբ, թերևս, առևտրի ու վիզաների ռեժիմների, էներգետիկ ոլորտի կարգավորումների։ Նաև ինձ համար անհասկանալի է հայ փախստականներին Եվրոպայից Հայաստան վերադարձնելու պարտավորությունը։ Համենայն դեպս, քանի անգամ կարդում եմ այդ կետը, ստացվում է, որ շուտով Հայաստանն է գնալու այնտեղից իր փախստականներին բերելու։ Անհասկանալի է։ Ընդհանուր առմամբ՝ համաձայնագիրն անբավարար է, որովհետև ավելին էի սպասում, նույնիսկ սեպտեմբերին գովել էի, բայց այն, ինչ ենթադրվում էր, որ պետք է

լիներ, չկա։ Իսկ մնացածը՝ մարդու իրավունքներ, դատական համակարգի կատարելագործում և այլն, լավ բաներ են, բայց դրանք անչափելի են, կոնկրետություն չեն։ Ի վերջո, Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ, նման պարտավորություններ ստանձնել էր։ Այս համաձայնագիրն ինձ մոտ շատ մեծ ոգևորություն չի ստեղծել, ավելին էի սպասում։

– Վիզայի ազատականացման հարցն էլ կարծես շուտ չի լուծվելու։

– Այո։ Եթե համեմատենք Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ կնքված ասոցացման համաձայնագրերի հետ, դրանցում 2 հսկաներ կան՝ ազատ առևտրի ռեժիմը և վիզաների ռեժիմը։ Երկու հարցերն էլ այս համաձայնագրով լուծված չեն մեզ համար։

– Փաստորեն՝ տնտեսական զարգացման որևէ հեռանկար չկա, քաղաքականն էլ անորո՞շ է։

– Կրկնեմ՝ ես չեմ ասում, որ այդտեղ ոչինչ չկա։ Կներեք, բայց Եվրոպան ու Հայաստանն այս 2 տարի ի՞նչ էին բանակցում, բարի ցանկությունների՞ մասին էր խոսքը։ Իմ խորին համոզմամբ՝ հայկական կողմը պետք է փորձեր կոնկրետ հարցեր անցկացնել, որովհետև, որքան հասկանում եմ, Եվրամիությունն է, որ մերժել է այն հիմնական կենսական կետերը, որ մեզ համար կարևոր կլինեին։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031