Լուսանկարում սահմանամերձ Խաչիկ գյուղի 4-ամյա Արմանն է: Նա մանկապարտեզ է գնում, այսինքն՝ մանկապարտեզը ո՞րն է՝ մինչեւ 12-ը տանում են, գյուղի երեխաներով մի մուլտ են դիտում ու բերում են տուն: Արմանի մայրը՝ Ալինան, ասաց, որ մանկապարտեզի շենք չկա, որ երեխաներին քնեցնեն կամ սնունդ տան, դպրոցի ներսում մի սենյակ են հատկացրել: Հարցին՝ բա աշխատող մայրիկն ի՞նչ է անում երեխային, նա պատասխանեց. «Դե գյուղում աշխատատեղ չկա, մեր գյուղի մամաները չեն աշխատում»:
Փոքրիկ Արմանը երազում է զինվոր դառնալ՝ «պապայի պես»: Խաչիկում տղամարդկանց մեծ մասը պայմանագրային զինծառայողներ են, դա է ընտանիքի միակ եկամտի աղբյուրը: Թե ինչու է ուզում զինվոր դառնալ՝ Արմանը պատասխանեց. «Որ մեր սահմանը պահեմ: Թուրքերը որ գան՝ կրակելու եմ»: Իսկ մինչ կմեծանա ու կգնա սահման՝ Արմանը երազում է «սամոկատ ու ավտո» ունենալ:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ»
25.10.2017