Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարբե Պողոսյանը Daily Mail-ից պահանջել է հեռացնել իր լուսանկարները. «Եթե պահանջս չկատարվի՝ կդիմեմ դատարան». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 26,2017 12:13

Daily Mail-ում հոդված է հրապարակվել այն մասին, որ Հայաստանում արջերին ռեստորանների բակում պահում են վանդակների մեջ։ Հոդվածին կից տեղադրվել են դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի ընտանեկան լուսանկարները՝ որդու հետ։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նարբեն վստահություն հայտնեց՝ եթե իրենք հայտնի անձինք չլինեին, այս թեման նման հնչեղություն չէր ստանա։ Նրա համոզմամբ՝ իրենց անունները պարզապես շահարկվել են լրագրողների կողմից. « Daily Mail-ի լրագրողները պարզապես մոտեցան ինձ եւ խնդրեցին լուսանկարել՝ առանց զգուշացնելու՝ կոնկրետ ինչի համար են անում դա։ Նրանք ասացին, որ իրենց պարզապես երեւանյան լուսանկար է պետք։ Ի դեպ, լրագրողները մոտեցան նաեւ կողքի սեղանին, որի շուրջ նստած էին արտասահմանցիներ։ Վերջիններս հրաժարվեցին լուսանկարվել։ Այդպիսով՝ մենք չմերժեցինք, բայց այդ լուսանկարները հայտնվեցին բնապահպանական թեմա արծարծող նյութի ներքո։ Սա անարդար քայլ է։ Ես պարբերականին զգուշացրել եմ անհապաղ հեռացնել մեր լուսանկարները։ Եթե պահանջս չկատարվի՝ կդիմեմ դատարան»։

Հարցին, թե ինչ է մտածում արջին ռեստորանի բակում պահելու վերաբերյալ, Նարբեն պատասխանեց. «Որ գնում եք մի տեղ, ձեր կողքին ակվարիում է լինում, մտածու՞մ եք՝ այդ ձկները սովա՞ծ են, թե՞ ոչ։ Դա, առհասարակ, իմ քննարկելու թեման չէ»։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031