Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիմա Դեմիրճյան. «Հետադարձ հայացքով կարող եմ ասել, որ նա համոզված էր՝ իրեն խփելու են». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 26,2017 12:04
karen demirchyan

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 18 տարի անց զրուցել է ԱԺ երջանկահիշատակ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ։

– Հրապարակվեցին տեղեկություններ, որ Կարեն Դեմիրճյանը կանխազգացել է, որ իրեն սպանելու են։ Նա նույնիսկ եղբոր հետ է խոսել այդ մասին։ Ի՞նչ էր նա զգում։

– Նա երբեք ոչինչ ստույգ չի իմացել, թե ինչ կլինի։ Բայց նա ուներ զարմանալի ինտուիցիա, շատ շուտ կռահեց, որ վտանգված է։ Հետադարձ հայացքով կարող եմ ասել, որ նա համոզված էր՝ իրեն խփելու են։ Բայց համոզված լինելով՝ նա մտածում էր ոչ թե իր, այլ մեր՝ ընտանիքի եւ երկրի մասին։ Նա մի քանի անգամ հոկտեմբերին ասեց՝ դու ինչ պետք է անես առանց ինձ։ Նա ինձ համարում էր դյուրահավատ, կյանքին շատ չհարմարված մարդ։ Ու երբ ես տագնապ էի հայտնում, նա իսկույն կատակում էր, թե հույս չունենաս՝ 30 տարուց հետո նոր ինձ հետ մի բան կլինի։ Դա էլ էր հերոսություն, որեւէ մեկի հետ չէր խոսում, միայն եղբոր հետ է Մոսկվա խոսել, թե Կամո՝ ինձ խփելու են։

1999 հոկտեմբերի երկրորդ կեսին մենք երկուսս էլ դերասանություն էինք անում, նա ինձ էր խնայում, ես՝ իրեն։ Տագնապ կար մեջս։ Երբ որ դա կատարվեց, ես հիմա կարծում եմ, որ իմ ամենամեծ սխալներից մեկն այն է, որ չէի խոսում իր հետ։ Բայց ինչպես ասեի՝ զգուշ եղի։

Ամեն անգամ երբ ճանապարհում էի, մուտքի մեջ ձայն էի տալիս՝ Կարեն։ Նա մի օր բարկացավ, թե բան ունես, ներսում ասա, ինչու ես դրսում ասում։ Բայց ինչպես բացատրեի, որ ես ձայն էի տալիս, որպեսզի շրջվեր, մի անգամ էլ դեմքը տեսնեի։

– Տիկին Դեմիրճյան, 18 տարի է անցել, բայց կասկածներ դեռ կան, որ կային հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուներ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ մինչեւ վերջ բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը։

– Միջազգային պատմությունը վկայում է, որ նման սպանությունները պատրաստում են շատ նրբորեն, գաղտնիաբար, փուլային։ Մի բանում ես համոզված եմ, որ այդ տականքները իրենք էլ չհասկացան, որ իրենց օգտագործեցին։ Նրանց ով էր բանի տեղը դնողը, թե որն է իրենց նպատակը։ Նրանց գլուխները պարզապես լցրել էին, թե դուք ազգ եք փրկում եւ այլն։ Նրանք փառամոլությամբ հիվանդներ էին, հիմարներ։ Իսկ բացահայտումը… գլուխը հեռու է։ Օրինակ՝ Քենեդու սպանությունը բացահայտվե՞ց։ Ո՛չ։ Չնայած՝ կան հաղորդումներ, որոնք վկայում են, թե լավ էլ գիտեն, թե ով է։ Ուղղակի

ոչինչ չեն անում։ Ես մի բան գիտեմ, որ մոտ ժամանակներս՝ 10-20 տարի, դժվար թե բացահայտվի։ Պատահականությունը բացառված չէ, որ մի տեղից մի բան դուրս գա։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031