Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«11 տարի է՝ Շարմազանովը չի ծառայել, չի ծառայել, մի հատ հետաքննություն արեք տեսեք ինչի՞ չի ծառայել». Շարմազանով (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2017 11:20

«Եթե չեն ծառայել բանակում, ծառայելն ու դասալքությունը տարբեր բաներ են: Ես բաներ էի լսում՝ բա ինչի՞ սա չի ծառայել, բա ինչի՞ նա չի ծառայել, այդ ինչ է, մենակ պետական պաշտոնյանե՞րը չեն ծառայել: Չկա՞ն մարդիկ այլ ոլորտում, ընդդիմադիր դաշտում, որոնք սահմանված կարգով չեն ծառայել ու բերեք հստակ տարբերակենք դասալքությունը եւ չծառայելը»,- ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա անդրադարձավ իրեն ուղղված այն քննադատություններին, որ չի ծառայել բանակում. «Ես երբեք տարկետման իրավունքից չեմ օգտվել, պաշտպանել եմ հետո, ասպիրանտուրա չեմ ընդունվել, ընդունվել եմ հայցորդ, որովհետեւ միգուցե ազդեցիկ զանգահարող չեմ ունեցել, չեմ կարողացել, բայց որեւէ զինվորական կոմիսարիատի կանչերին մի վայրկյան անգամ չեմ ուշացել: Պարտաճանաչ գնացել եմ ու չեն կանչել, գտել են, որ իմ զինծառայությունը պետք չի: Դա օրենքով է եղել:

Խնդրում եմ, եթե բան եք ասում՝ 11 տարի է՝ Շարմազանովը չի ծառայել, չի ծառայել, մի հատ հետաքննություն արեք ընդդիմադիրներով, լրագրողներով, տեսեք ինչի չի ծառայել, խուսափե՞լ է, թե՞ չէ:

Որ օրը ես խուսափելու լինեմ, պաշտոնապես հայտարարում եմ, ես քաղաքականությունից դուրս կգամ, այս պաշտոնս էլ կազատենք մեկի համար: Լավ, ինչքա՞ն կարելի է դնել…մարդ կա օրենքով սահմանված կարգով ազատվել է:

Թերթերը կարդում ես՝ դասալիք, դասալիք, էդ դասալիքը ձեզ պատվեր տվողներն են: Բերեք այս դահլիճում չբաժանենք իրար՝ ով է ծառայել, ով չի ծառայել: Ով դասալիք է, նա անհայրենասեր է, ես դրա կողմնակիցն եմ: Չե՞ն եղել ծառայողներ, որ գնացել են իբր թե ծառայելու, բայց չեն ծառայել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, ժամանակին պրն Շարմազանովն «Ա1+»-ին ասել էր, որ առողջական խնդիրների պատճառով զորամասում ծառայության մեջ չի եղել, բայց հաշվառված է ԶՈՒ պահեստազորում` որպես շարքային. «Ես կարող եմ նույնիսկ իմ զինվորական գրքույկի պատճենը ներկայացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Չծառայելու համար թե ինչ արդարացումներ ունի ԱԺ փոխնախագահը, դա դեռ հարցի մի կողմն է: Բայց այն որ նա և նրա նման չճառայած պաշտոնյաները կամ էլ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո ծառայության մեկնած մյուս պաշտոնյաները այսօր գովերգում են, որ ԲՈւՀ-ն ընդհատելով բանակ զորակոչելը ճիշտ է, դա առնվազն բարոյական չէ: Բարոյական չէ նաև, որ նրանք իրենց սիրասուն որդիների չծառայելու համար էլ են կարողանալու նմանատիպ սողանցքներ գտնել և այդ չծառայածներները ևս հետագայում պաշտոններ ստանալուց հետո բարձր ամբիոններից արդարանալու են որ իրենց չծառայելը օրենքով է եղել:
    Ճարտար լեզու և բարձր պաշտոն ունենալով` այսօրվա իշխանավորների ցանկացած քայլը գովերգելը, իհարկե, ամեն մարդու չի շնորհվում, բայց որ այդպիսիները սկսում են իրենց քննդատողներին ամոթանք տալ, ուղղակի ծիծաղելի է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031