Արդեն մի քանի ամիս է՝ Մյասնիկյանի հարեւանությամբ այս երկու նստարաններն ազատ են: Այդ նստարաններին, կարելի է ասել, 3-4 տարի «տնավորված» Մկրտչյանների 4 հոգանոց ընտանիքն այլեւս այնտեղ չէ:
Ընտանիքն ամառ-ձմեռ, ցրտին, անձրեւին ու արեւին նստարաններին էր քնում, ուտում, կենցաղային հոգսերը հոգում` խուսափելով ինտեգրվել հայաստանյան կյանքին: Նրանք մերժում էին օթեւան եւ աշխատանք ունենալու բոլոր առաջարկներն ու տարբեր կառույցների կողմից նրանց՝ որպես Հայաստան վերադարձած միգրանտների, վերաինտեգրելու ծրագրերը: Նստացույցի տեսքով նրանց բողոքը Ֆրանսիայի դեսպանատան դեմ էր: Այդ երկրից վերադարձած ընտանիքն ամեն գնով փորձում էր կրկին վերադառնալ Ֆրանսիա, սակայն դեսպանատունը նրանց պահանջն այդպես էլ չէր բավարարում: Մկրտչյանների ընտանիքին կարելի է համարել որպես ամենաերկար նստացույց անողները:
Տեղեկացանք, որ չորս տարի համառ պայքարից հետո, սակայն, Մկրտչյաններն այդպես էլ Ֆրանսիայի դեսպանատնից դրական պատասխան չեն ստացել:
Լուսանկարը`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
26.10.2017