Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարություն արեց Սիսիանի քաղաքապետի՝ երեկ համացանցում տարածված տեսանյութի մասին:
Նրա խոսքով՝ քաղաքապետն իր ծննդյան «մասկի շոու» էր կազմակերպել քաղաքապետարանի շենքում. «Սիսիանի քաղաքապետարանը, համայնքապետարանը մասկի շոու կազմակերպելու տեղ չի, քաղաքապետարանի աշխատողներին սեփական լուսանկարով շապիկներ հագցնելու տեղ չի»:
Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց, որ այդ տեսանյութը տեւական ժամանակ պտտվել է սոցցանցերով եւ կառավարությունը որեւէ կերպ դրան չի արձագանքել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ