Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի հարցի պատասխանը. «Ժամանակ»

Հոկտեմբեր 26,2017 10:33

Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից օրեր անց սահմանին վերսկսվող լարվածությունը, որ առաջանում է ադրբեջանական արկակոծումների և հրթիռակոծումների հետևանքով, վերստին բարձրացրել են պատերազմի հավանականության մասին հարցադրումներ: Սա արդեն դարձել է գրեթե ռեֆլեքս. երբ սահմանին հանգիստ է, այսպես ասած՝ թիկունքում հանգստանում են բոլորը, և բթանում է պատերազմի վտանգի զգացումը: Եվ հակառակը՝ երբ սահմանին անհանգիստ է, թիկունքում սկսվում են պատերազմի հավանականության դիտարկումները:

Իրականում սա վտանգավոր վիճակ է, քանի որ հասարակությանը պահում է մի ծայրահեղությունից մյուսի մեջ: Իսկ նմանօրինակ տատանումները վտանգավոր են ճնշման համար՝ կտրուկ տաք եղանակից կտրուկ ցրտի անցումը բերում է ճնշման խնդիրների:

Իրականում պատերազմի հավանականությունը ամենևին էլ ուղիղ համեմատական չէ սահմանի լարվածությանը: Պատերազմի հավանականությունը հակադարձ համեմատական է Հայաստանի արդիականությանը, Հայաստանի կառավարման էֆեկտիվությանը: Որքան վատ է կառավարումը, որքան վատ են արդյունքները, այդքան մեծ է պատերազմի հավանականությունը: Դա էլ չի նշանակում, թե կլինի պատերազմ: Բայց հավանականությունը մեծանում է, աներկբա: Որովհետև, վերջին հաշվով, Ադրբեջանին, Ալիևին զսպողը Մինսկի խմբի համանախագահները կամ Սարգսյանի հետ հանդիպումները չեն, պայմանավորվածությունները չեն, առավել ևս՝ հայտնի էլ չէ, թե փակ դռների հետևում կամ ծառերի տակ ինչ թեմաներ են շոշափում հանդիպումների մասնակիցները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031