Հարցազրույց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ։
– Պարոն Սահակյան, այս կարգով ընդամենը մոտ 100 մարդ է տարեկան զորակոչվելու բանակ, սա ի՞նչ կապ ունի պետություն պահելու հետ։
– Խնդիրը 100 կամ 200-ը չէ, եթե մի զինվոր կա ու չի զորակոչվում բանակ, դա արդեն վնասում է պետությանը։ Երկրորդը՝ ես չեմ կարծում, որ 2-3 հարյուրը, որոնք պետք է սովորեն, դրանց մեջ մեկը կա, որ պետք է այնպիսի բարձունքի հասնի, որ կարողանա ամբողջ աշխարհի առաջ կանգնել, ինչպես ինքը կա։ Մարդը եթե երկու տարի ծառայում է, խելքը կորցնում է։ Եթե պիտի երկու տարի հետո խելքը կորցնի, նրան պետք չէ, որ գիտնական դառնա։
– Ինչ է՝ պետությունը կորցնելու վտանգի առա՞ջ ենք, եւ ի՞նչ պետք է անեն այդ 100-150 հոգին։
– Ոչ թե նման վտանգ կա, այլ պետությունն ավելի կայունացնելու, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները մեր ձեւով կարգավորելու խնդիր ունենք, այդ ամենն առաջ տանելու համար պիտի կայուն բանակ ունենանք։ Նույնիսկ մեկ հոգի էլ լիներ, պիտի գնան բանակ, նույնիսկ եթե որոշեն, որ մեր բանակում
իմ ծառայության կարիքն էլ կա, ես էլ կգնամ բանակ։
– Մենք դեմոգրաֆիկ խնդիր ունենք։
– Ես խնդրում եմ՝ էդ դեմոկրատիկ խնդիրները, Եվրոպայի արժեքները մի կողմ դնեք, եթե հայ ժողովուրդը պետություն չունենա, ձեր դեմոկրատիկ խնդիրները…
– Դեմոգրաֆիկ։
– Մենք ո՛չ դեմոգրաֆիկ խնդիր ունենք, ո՛չ դեմոկրատիկ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում