Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ լավ ընկերներն են եղել Սեւակը, Շիրազը, Կապուտիկյանը»

Հոկտեմբեր 26,2017 14:00

Լրագրող, հրապարակախոս, ֆելիետոնիստ Անդրանիկ Ավագյանը շուտով կնշի իր 88-ամյակը

«Սարերի վայրի պտուղներն եմ կերել, դեղեր երբեք չեմ օգտագործել, դրանց բաղադրությանն էլ ծանոթ չեմ: Հիվանդություններից չեմ վախեցել, բանի տեղ չեմ դրել»,-իր երկարակեցության գաղտնիքն է մեզ փոխանցում լրագրող Անդրանիկ Ավագյանը:

Կատակասեր, բարի ու մարդասեր լրագրողը համամիտ է այն կարծիքին, որ ծիծաղը բուժում է մարդուն: Հարցազրույցներ շատ է ունեցել, բայց 55 աշխատանքային տարիների ընթացքում կա մի անհավատալի ու հետաքրքիր զրույց, որի մասին միշտ ժպիտով է հիշում: «2009 թվականին ես զրույց ունեցա ագռավի հետ:

-Ողջու՜յն, բարի ագռա՛վ, դու իմաստուն ես: Խնդրում եմ, որ պատասխանես իմ մեկ հարցին: Քանի՞ տարի ես կապրեմ, ամեն կռոցդ կգնահատեմ տասը տարի:

-Կը՜ռ, կը՜ռ:

Ագռավը չար թռչուն չէ, այլ չարը գուշակող է: Ես հավատում եմ նրան, պատրաստվում եմ ապրել մինչեւ 2029 թվականը. փոքրիկ պատմություն իմ գրչի հանաքներից (ծիծաղում է,-Մ. Մ.)»,-պատմում է մեր զրուցակիցը:

Գրել սկսել է բանակում, երբ զինվոր էր: Իր առաջին հոդվածները տպագրվել են «Կարմիր դրոշ» թերթում: Հարյուրից ավելի ֆելիետոնների հեղինակ է, որոնք հրապարակվել են հանրապետական, շրջանային թերթերում, «Ոզնի» հանդեսում: Իր կյանքի տարիների ամենամեծ ձեռքբերումներից է համարում մոտ շփումը անվանի բանաստեղծների հետ:

«Իմ լավ ընկերներն են եղել Պարույր Սեւակը, Հովհ. Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Վարդգես Պետրոսյանը, Արամայիս Սահակյանը եւ այլք: Հուրախություն ինձ՝ ես ճանաչել եմ քայլող դասականներին»,- նշեց Անդրանիկ Ավագյանը: Անդրանիկ Ավագյանը եղել է շրջանային «Արտաշատ», միջշրջանային «Արարատ» թերթերի խմբագրությունների պատասխանատու քարտուղար, Հայաստանի կոմկուսի կենտկոմի «Գյուղական հորիզոններ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ:

 

ՄԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ»

25.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031