Լրահոս
Օրվա լրահոսը

Սխտորով հրաշք դեղամիջոցներ

Հոկտեմբեր 26,2017 12:30

Սխտորն ու նրանից ստացվող պատրաստուկներն օժտված են հակասնկային, հակամանրէային, հակաճիճվային հատկություններով, խթանում են ստամոքս-աղիքային տրակտի շարժողականությունը, ունեն լեղամուղ ազդեցություն, հիպոլիպիդեմիկ՝ իջեցնում են արյան մեջ խոլեստերինի պարունակությունը, իջեցնում են նաեւ արյան ճնշումը: Այն ախորժաբեր է, խթանում է սեռական գեղձերի գործունեությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Կիրառվում է աղիներում փքվածության եւ նեխման պրոցեսների ընկճման, քրոնիկական բրոնխիտների, թոքաբորբերի ժամանակ: Արդյունավետ է նաեւ տիֆի, դիզենտերային ամեոբայի, խոլերայի հարուցիչների, ստրեպտա-ստաֆիլակոկային վարակների նկատմամբ:

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Մրսածություն, հարբուխ, վարակիչ հիվանդություններ

2-3 պճեղ սխտորին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 1 ժամ, քամել: Ընդունել տաք վիճակում, քնելուց առաջ:

Աթերոսկլերոզ

250 գրամ մանրացված սխտրին ավելացնել 350 գրամ մաքուր մեղր, թողնել 1 շաբաթ մութ տեղում: Ընդունել 1 ճաշի գդալից օրը 3 անգամ՝ ուտելուց հետո:

Լսողության տարիքային վատթարացում

10 գրամ մանրացված սխտորին ավելացնել 30 միլիգրամ ձիթապտղի չզտված յուղ, թողնել մութ տեղում 2 օր, քամել թանզիֆի օգնությամբ: Գոլ վիճակում 1-2 կաթիլ կաթեցնել յուրաքանչյուր ականջին: Բուժման կուրսը՝ 15-20 օր:

Միգրեն

2 միջին մեծության գլուխ սխտորը մանրացնել, ավելացնել ձիթապտղի չզտված յուղ այնքան, մինչեւ սխտորային զանգվածը ծածկվի, ծածկել կափարիչով եւ 10 օր թրմել արեւի տակ՝ օրը 2 անգամ զանգվածը խառնել, այնուհետեւ քամել թանզիֆի օգնությամբ՝ զանգվածը ճզմելով, ավելացնել 3-4 կաթիլ գլիցերին: Ստացված սխտորի յուղի 1 ճաշի գդալին ավելացնել 0,5 լիտր 40 տոկոսանոց սպիրտ: Թուրմը քսել քունք-ճակատային մասերին՝ միգրենային ցավերի ժամանակ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

25.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031